Բաժիններ՝

Հունգարիան և Հունաստանն արգելափակել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Հունաստանը և Հունգարիան ԵՄ մշտական ​​ներկայացուցիչների հանձնաժողովի նիստում արգելափակել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի նոր նախագիծը: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին հաղորդել է Բելգիայի RTBF հեռուստաալիքը։

Ըստ հրապարակման՝ նշված երկրները պահանջում են ցուցակից հանել որոշ ընկերություններ, որոնք օժանդակում են Արևմուտքի պատժամիջոցները հաղթահարելու Ռուսաստանի ջանքերին։

Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է արդեն իսկ սահմանված սահմանափակումների շրջանցման դեմ պայքարին, ինչպես նաև դրան նպաստող երկրների դեմ միջոցներ ձեռնարկելուն:

Եվրոպացի որոշ դիվանագետներ Politico-ին հայտնել են, որ ԵՄ դեսպանները պատժամիջոցների առաջարկը կքննարկեն նաև հունիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930