
Սկանդալ Մեքսիկայում․ Թուրքիայում երկրաշարժից տուժածներին ուղարկելու համար հավաքված ապրանքները վաճառվել են շուկայում

Թուրքական մամուլն անդրադարձել է Մեքսիկայում տեղի ունեցած և երկու երկրների միջև սկանդալի առիթ դարձած հետևյալ իրադարձությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մեքսիկացի մի լրագրող սեփական նախաձեռնությամբ լրագրողական հետաքննություն է արել՝ պարզելու Թուրքիայի աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու համար հավաքված ապրանքների հետագա ճակատագիրը։
Լրագրողի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Մեքսիկայում հավաքված օգնությունը ոչ թե ուղարկվել է Թուրքիա, այլ վաճառվել է հենց տեղական շուկայում։
Նշվում է, որ չնայած Մեքսիկան փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիան օգնության ձեռք մեկնած երկրներից մեկն է, բայց այս իրադարձությունը կարող է ստվերել Մեքսիկայի հեղինակությունն այդ հարցում։
Մեքսիկական կողմը դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել վերոնշյալ սկանդալի առնչությամբ։