Բաժիններ՝

ՌԴ-ն Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինային մեղադրել է Կախովկայի ՀԷԿ-ը ռմբակոծելու մեջ

Ռուսաստանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինային մեղադրել են Կախովկայի ամբարտակը զանգվածային հրետանային ռմբակոծությամբ ոչնչացնելու մեջ։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից:

Կախովկայի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում:

«Կիևի վարչակարգը ոչ միայն հրետանային զանգվածային հարվածներ է հասցրել ամբարտակին հունիսի 6-ի գիշերը, այլև միտումնավոր բարձրացրել է Կախովկայի ջրամբարի ջրի մակարդակը կրիտիկական մակարդակի», – ասել է ռուսաստանցի դիվանագետ Ալեքսանդր Շուլգինը։

Ուկրաինան ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում է Մոսկվային: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ նման հզոր կառույցը չի կարող ոչնչացվել դրսից հրետանու միջոցով, նման մասշտաբի ոչնչացման համար պայթյունը պետք է իրականացվեր ներսից։

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը, որի հետևանքով տասնյակ բնակավայրեր հեղեղվել են: Ռուսական կողմից հայտնել են 4280 մարդու, իսկ ուկրաինական կողմից՝ շուրջ 2000 մարդու տարհանման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս