Բաժիններ՝

Տեղի են ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության առանցքային պաշտոնների ընտրություններ

Ժնևում կայացած Համաշխարհային օդերևութաբանական 19-րդ կոնգրեսի շրջանակներում հունիսի 1-2-ը տեղի են ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) առանցքային պաշտոնների ընտրություններ։

Ինչպես տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրությունից, գլխավոր քարտուղար է նշանակվել Արգենտինայի Ազգային օդերևութաբանական ծառայության տնօրեն Սիելեստե Սաուլոն, իսկ ՀՕԿ նախագահ է ընտրվել Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, ՀՕԿ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցիչ դոկտոր Աբդուլա Ալ Մանդուսը:

Պրոֆեսոր Սաուլոն ներկայումս հանդիսանում է ՀՕԿ-ի առաջին փոխնախագահը: Նա նոր պաշտոնը կստանձնի 2024 թվականի հունվարի 1-ից և կփոխարինի պրոֆեսոր Պետերի Թաալասին, ով ավարտեց իր երկամյա մանդատը:

Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսը 193 անդամներից բաղկացած ՀՕԿ-ի որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է, որի պատվիրակների ձայների երկու երրորդը ստանալուց հետո պրոֆեսոր Սաուլոն նշանակվել է ՀՕԿ-ի Գլխավոր քարտուղար։

Դոկտոր Ալ Մանդուսը նախագահությունը ստանձնել է Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսից անմիջապես հետո: Արաբական Միացյալ Էմիրություններն այս տարվա դեկտեմբերին հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP28 համաժողովը:

Դաուդա Կոնատեն (Կոտ դ’Իվուար) ընտրվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության առաջին փոխնախագահ, Էոին Մորանը (Իռլանդիա)՝ կազմակերպության երկրորդ փոխնախագահ, դոկտոր Մրությունջայ Մոհապատրան (Հնդկաստան)՝ կազմակերպության երրորդ փոխնախագահ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930