Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից առաջացած հեղեղումները 5 մարդու կյանք են խլել
Կախովկայի ՀԷԿ-ի կոնստրուկցիաների փլուզումից առաջացած հեղեղումների հետևանքով 7 անհետ կորած մարդկանցից 5-ը մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հաղորդել է մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը:
«Այսօր հայտնել են, որ անասուններին արածեցնող յոթ հոգուց հինգը խեղդվել են, մենք այժմ զբաղվում ենք մյուս երկուսի տարհանման աշխատանքներով», – ասել է նա «Соловьев Live» ալիքի եթերում
Ըստ ուկրաինական կողմի տեղեկատվության, որը ներկայացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Նովայա Կախովկայում 3 մարդ է մահացել հեղեղներից:
Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը, որի հետևանքով տասնյակ բնակավայրեր հեղեղվել են: Ավելի վաղ ռուսական կողմից հայտնել են 4280 մարդու, իսկ ուկրաինական կողմից՝ շուրջ 2000 մարդու տարհանման մասին:
Կողմերը ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում են մեկը մյուսին: