Իրանը պաշտոնապես միացավ Շանհայի համագործակցության կազմակերպությանը
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) հուլիսի 4-ին պաշտոնապես հայտարարեց միավորման անդամ երկրների շարքեր Իրանին ընդունելու մասին: Որոշումը կայացվել է կազմակերպության 23-րդ առցանց գագաթնաժողովում, որը նախագահում էր Հնդկաստանը։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Իրանը դարձել է միջպետական միավորման իններորդ անդամը։ 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագրվել էր Իրանի պարտավորությունների հուշագիրը՝ կազմակերպությանն անդամակցության նպատակով։
ՇՀԿ-ին Իսլամական Հանրապետության անդամակցության առթիվ Պեկինում կազմակերպության քարտուղարությունում տեղի է ունեցել Իրանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:
ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում։ Սկզբում կազմակերպության կազմի մեջ էին մտնում վեց երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը: