Չինաստանը չեղարկել է Բորելի այցը Պեկին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Չինաստան պլանավորված այցը չեղարկվել է Պեկինի կողմից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալիին։

«Ցավոք, չինացի գործընկերները մեզ տեղեկացրին, որ հաջորդ շաբաթ նախատեսված ժամկետներն այլևս հնարավոր չեն, և մենք այժմ պետք է այլընտրանք փնտրենք», – հայտնել է Մասրալին Reuters-ին ուղղված գրավոր հայտարարության մեջ։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պետք է Չինաստան մեկներ հուլիսի 10-ին։ Բորելը պետք է հանդիպեր Չինաստանի արտգործնախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31