ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դադարել, եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողաբար աշխատել, ապա ԱՄՆ դեմ չէ դրան. դեսպան

ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դադարել, եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողաբար աշխատել, ապա Միացյալ Նահանգները դեմ չէ դրան: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

«Միացյալ Նահանգները փորձում է գտնել ուղիները եւ կազմակերպություններ, որոնցում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն սկիզբ առած քննարկումները հնարավոր կլինեն առաջ տանել եւ վերջնարդյունքի հասցնել: Դժբախտաբար, Ռուսաստանն Ուկրաինայում իր ագրեսից գործողությունների պատճառով հանդես չի եկել որպես լավ գործընկեր, ուստի մենք աշխատում ենք մեր վստահելի գործընկերների հետ: Մինսկի խումբը չի դադարել, եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողաբար աշխատել Մինսկի խմբի շրջանակում, ապա Միացյալ Նահանգները դեմ չէ դրան, մենք կդիտարկենք դա»,- ընդգծել է դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս