ՌԴ-ի և ՇՀԿ-ի երկրների միջև առևտրի ծավալը 2022 թ․-ին աճել է ավելի քան մեկ երրորդով. Պուտինը մասնակցել է ՇՀԿ-ի գագաթնաժողովին
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասնակից երկրների հետ Ռուսաստանի առևտրի ծավալը 2022 թվականին ավելացել է ավելի քան մեկ երրորդով՝ հասնելով 263 միլիարդ դոլարի։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, ՇՀԿ-ի գագաթնաժողովում այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մտադիր ենք հետագայում էլ խորացնել կապերը Շանհայի (համագործակցության) կազմակերպության անդամների հետ: Այդ կապերը դառնում են ավելի ու ավելի ամուր և բազմապլանային», – նշել է նա: – Ռուսաստանի առևտուրը միավորման անդամ պետությունների հետ անցյալ տարի ավելացել է ավելի քան մեկ երրորդով` 37 %-ով՝ հասնելով ռեկորդային 263 միլիարդ դոլարի: Իսկ այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է ևս 35 %-ով»:
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրային գործարքների ավելի քան 80%-ն իրականացվում է ռուբլով և յուանով:
Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների 23-րդ գագաթնաժողովն անցկացվում է հուլիսի 4-ին՝ առցանց ձևաչափով։ Գագաթնաժողովը նախագահում է Հնդկաստանը։ Գագաթնաժողովին մասնակցում են ՇՀԿ-ի անդամ երկրները՝ Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Բացի այդ, գագաթնաժողովին են մասնակցում նաև Իրանը (որն ավարտում է ՇՀԿ մտնելու ընթացակարգերը), Բելառուսը և Մոնղոլիան։