Բաժիններ՝

Տոկաևը նշել է ԱՄՆ-ի և Ղազախստանի գործընկերության զարգացումն անվտանգության ապահովման ոլորտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագրում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շեշտել է անվտանգության ոլորտում երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացումը։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Պետության ղեկավարը նշել է ղազախաամերիկյան ընդլայնված ռազմավարական գործընկերության առաջանցիկ զարգացումն անվտանգության ապահովման, էներգետիկայի, ներդրումների ներգրավման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների ոլորտներում: Ղազախստանի ղեկավարը հեռագրում երախտագիտություն է հայտնել աջակցության համար Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգության և փոխկապակցվածության ամրապնդման գործում», – ասված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄՆ Անկախության օրը նշվում է հուլիսի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31