10 տարվա դադարից հետո Թուրքիան և Եգիպտոսը փոխադարձ դեսպաններ ունեն

Հուլիսի 4-ին Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները հասցվել են դեսպանների մակարդակի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրները հունիսի 4-ին փոխադարձաբար դեսպաններ են նշանակել:

Կահիրեում Թուրքիայի դեսպան է նշանակվել Սալիհ Մութլու Շենը, Իսկ Անկարայում Եգիպտոսի դեսպան՝ Ամըր Էլհամամայը:

Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013-ին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին:

Այդ տարեթվից ի վեր Թուրքիայի և Եգիպտոսի դիվանագիտական հարաբերությունները շարունակվում էին գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:

Սկսյալ 2021 թվականից երկու երկրների միջև նկատվեցին հարաբերությունները բարելավում։ Ապրիլի 10-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և եգիպտացի գործընկերոջ Սամիհ Շյուքրյույի միջև հեռախոսազրույց տեղի ունեցավ: Եգիպտոսը պատրաստակամություն հայտենց Թուրքիայի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերություններ հաստատել, ինչպես նաև սկսել երկխոսություն, որից երկու կողմերն էլ կշահեն:

Տեսանյութեր

Լրահոս