ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահերի ամենամեծ թիվը՝ 3900:
Մարդու օրգանիզմը սովորաբար կորոնավիրուսով վարակվելուց հետո առնվազն ութ ամիս և, հնարավոր է, շատ ավելի երկար, պահպանում է ուժեղ իմունային պատասխան:
Բրազիլիայի գիտնականները հայտնաբերել են երկրում կորոնավիրուսի նոր տեսակով կրկնավարակի առաջին դեպքը:
Մեծ Բրիտանիան թագավորության տարածքում թույլատրել է կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութի օգտագործումը:
ԱՄՆ Կոնգրեսի արդեն ավելի քան 200 կոնգրեսական կոչ են անում հեռացնել պաշտոնից նախագահ Դոնալդ Թրամփին:
Վաշինգտոնի Կապիտոլիումի ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում շենքի շրջակայքում և մանրակրկիտ զննում է բոլոր կասկածելի անցորդներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ բռնության դրսևորումները։
«Մենք գործ ունենք անհասկանալի իրողության կամ գաղտնի պայմաններում ձեռք բերված պայմանավորվածության հետ, որին փորձում են միս ու արյուն տալ։ Մեծ վախ ունեմ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված հանդիպման հետ կապված, որովհետև այդ հանդիպումը կարող է ևս սթրեսային իրավիճակներ ստեղծել մեզ համար, ինչպես եղավ նոյեմբերի 9-ին, և Հայաստանը դնել շատ ավելի վատ վիճակի մեջ»,- հավելեց Կ. Հովհաննիսյանը։
Եվսեևի խոսքով՝ ՌԴ ներկայությունը նախ ունենալու է կայունացնող դերակատարություն, իսկ նման կենտրոնը պետք է տվյալներ հավաքագրի և անհրաժեշտության դեպքում տրամադրի քաղաքական ղեկավարությանը։ Այսինքն, նրա խոսքով, սա ըստ էության փոխարինելու է նմանատիպ ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի առաքելությանը Ղարաբաղյան հակամարտության գոտում, սակայն այս փուլում կրելու է մշտական բնույթ, իսկ դրա համատեղ բնույթը սադրանքների հավանականությունն էապես քչացնում է։
«Չափազանց կարևոր է հասկանալ, թշնամական պետությունը, որի հետ մենք փաստացի պատերազմի մեջ ենք գտնվում, արդյո՞ք պատրաստ է Հայաստանին այդ ճանապարհները տրամադրել, և եթե պատրաստ է՝ ի՞նչ պայմաններով, ամեն ինչ պետք է հստակեցվի, որպեսզի հասկանանք, դա որքանով է մեզ ձեռնտու»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալիացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության, եռակողմ հայտարարության ու հետպատերազմյան զարգացումների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը 15 օրով երկարաձգել է արտակարգ դրության ժամկետը, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտուլիումի շենք և անցկացրել են բողոքի ակցիաներ ամբողջ քաղաքում:
ԱՄՆ-ում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 253 հազար նոր դեպք, մահացել է 3 հազար 865 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ «COVID-19»-ի մուտացիայի ենթարկված տեսակը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրում:
Բելառուսում ուժի մեջ է մտել «Պետական խորհրդանիշերի մասին» օրենքը, որի համաձայն՝ հաստատվել է նորացված ազգային զինանշանը: Դրա ընդհանուր տեսքը շատ չի փոխվել, միայն որոշ մանրամասներ են շտկվել. հայտնում է Tut.by- ն:
«Մոտավոր շրջանակն այսպիսին եմ տեսնում առաջիկա գործընթացների, լինի դա հանդիպման տեսքով, թե պարզապես տարածաշրջան այցերի կամ հեռախոսազանգերի, չեմ կարող հստակ ասել։ Բայց ՌԴ-ն Կառավարության՝ հատկապես ԱԳՆ-ի և ՊՆ-ի մակարդակով, ակտիվ աշխատում է իր հեղինակությունը պահպանելու և բարձրացնելու համար: Իսկ եթե հետաձգվեն այս հարցերի քննարկումները, գործընթացներն այլ ուղով կարող են գնալ»,- ասաց Մալաշենկոն։
Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք նաև, թե որքանո՞վ է հավանական միջազգային տեղեկատվական հարթակներում շրջանառվող այն վարկածը, որ Դոնալդ Թրամփը հեռանալուց առաջ կարող է գնալ Իրանի դեմ «արկածախնդրության»։
Ու սա այն դեպքում, երբ ներկայումս եվրոպական շուկայում Ռուսաստանից արտահանվող գազի սփոթային գինը հազիվ հասնում է 160 դոլարի: Ինչ վերաբերում է երկարաժամկետ պայմանագրային գներին, ապա, օրինակ, Բելառուսի դեպքում այն կազմում է 127 դոլար, Մոլդովայի դեպքում՝ մոտ 125 դոլար: 2020 թ. մայիսին «Գազպրոմը» 15%-ով իջեցրեց գազի գինը նաև Վրաստան համար:
Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունե կարգություններից հետո Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ազգային գվարդիայի հազար զինվորական է ուղարկում մայրաքաղաք:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի համատեղ նիստում հաստատել են Ջոզեֆ Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում, որոնք կայացել էին նոյեմբերի 3-ին:
Ֆրանսիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին:
Wargonzo նախագծի՝ ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի պատվիրակությունը նույնպես պատրաստվում է այցելել Մոսկվա:
ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի ոստիկանությունը հայտնում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 50 ցուցարար է ձերբակալվել:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցներ Վաշինգտոնում բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, փոխանցում է nbcwashington.com-ը։
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանն այդ մրցանակին է առաջադրել Ջուլիան Ասանժին, Չելսի Մենինգին և Էդվարդ Սնոունդենին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Նոբելյան կոմիտե ուղարկված Կորիգանի նամակին։
«Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպումը տրամաբանական կլինի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման հավանականությանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել է կալանքի տակ՝ մերժելով ԱՄՆ-ին նրա արտահանձման հարցի քննության ընթացքում նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ԱՄՆ-ում աճել է ավելի քան 180 հազարով, մահացել է 1903 մարդ: