Քննարկում ենք քարտեզների ընդգրկման հնարավորությունը կանխատեսելիություն ապահովելու համար․ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջ քաշված երեք սկզբունքները միջազգային իրավունքին համահունչ են ու լեգիտիմ.

«Մենք պետք է առաջնորդվենք հրապարակային հայտարարություններով, հրապարակավ հաստատված պայմանավորվածություններով»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ հանրահռչակված պայմանավորվածությունները երբեմն վերահաստատվում են, երբեմն՝ ոչ հետևողական են վերահաստատվում։

«Դրա համար ուզում եմ կրկնել լավատեսական գնահատականը․ կա իրական հնարավորություն, բայց դա կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ Ադրբեջանի կառուցողականությունից»,- հավելեց նա։

Միրզոյանը խոսել է նաև սահմանազատման համար հիմք ծառայող սովետական քարտեզների մասին՝ շեշտելով. «Մեզ համար չափազանց կարևոր է, որ հետագա սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի, դրա սկզբունքներն ու հիմքերը ֆիքսվեն խաղաղության պայմանագրում։ Քարտեզների հիշատակումը մեզ համար նման մի դրսևորում է՝ վստահ լինելու, որ որոշակի կանխատեսելիություն է ապահովվում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031