Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտարարել է Կարմիր ծովում 12 կամիկաձե անօդաչու թռչող սարքի և 5 հրթիռի խոցման մասին

Ամերիկացի զինվորականները դեկտեմբերի 26-ին Կարմիր ծովում խոցել են 12 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և 5 հրթիռ: Հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Ամերիկացի զինվորականների համոզմամբ` անօդաչու թռչող սարքերն ու հրթիռներն արձակվել են եմենցի հութի խռովարարների կողմից:

«USS LABOON (էսկադրային ականակիրը) և F/A-18 Super Hornet (կործանիչ-ռմբակործիչները) Էյզենհաուեր հարվածային խմբի կազմում Կարմիր ծովի հարավում խոցել են 12 կամիկաձե անօդաչու թռչող սարք, երեք հականավային հրթիռ և երկու թևավոր հրթիռ, որոնք հութիներն արձակել են դեկտեմբերի 26-ին՝ 10 ժամում»,- մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել, ամերիկյան նավերին վնաս չի պատճառվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս