Ստացվում է՝ այն նպատակը, որի համար Փաշինյանը մեկնել էր Մոսկվա, չի իրականացել, քանի որ վերջինս խոսում էր տրանսպորտային ապաշրջափակման մասին՝ հանուն ռազմագերիների վերադարձի, սակայն իրականացավ միայն առաջին մասը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյսոն Քրոուն ԱՄՆ-ի բանակի նախարար Ռայան Մաքքարթնիի հետ ունեցած զրույցի արդյունքների շուրջ Twitter-ում հաղորդել է, որ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգություններից հետո առնվազն 25 գործ է հարուցվել ներքին ահաբեկչության շուրջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների պատվիրակությունը հունվարի 14-ին կժամանի Չինաստան նոր տիպի կորոնավիրուսի ծագման պատճառների հետաքննության համար:
Օրերս հայտնի դարձավ, որ Dailymotion ֆրանսիական տեսահոսթինգն իր ներկայացուցչին է նշանակելու Թուրքիայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը: Ի դեպ, 2017-ից ի վեր Dailymotion-ը Ռուսաստանում արգելափակվել է:
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը մինչեւ գարուն կարող է անկում արձանագրել, սակայն դինամիկան Ամանորից հետո ուղղակիորեն կախված է տոների ժամանակաշրջանում մարդկանց պատասխանատվությունից:
ԱՄՆ-ի Գոլֆի պրոֆեսիոնալ խաղորդների ասոցիացիան (PGA of America) հրաժարվել տարվա չորս գլխավոր մրցաշարերից մեկն անցկացնել ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող դաշտում՝ վերջերս տեղի ունեցած անկարգությունների պտճառով, որոնք վերածվեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի գրոհի:
«Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունն անընդհատ զիջում է ինչ-որ բաներ: Ես ամենևին չեմ զարմանա, որ վաղը Նիկոլ Փաշինյանը կանգնի և հայտարարի, որ Թուրքիայի հետ որևէ պատմական խնդիր, որևէ կնճիռ, որ գալիս է անցյալից, այլևս չունենք և այսուհետ եղբայր ժողովուրդներ ենք լինելու: Փաշինյան Նիկոլից և նրա թիմակիցներից ես դա շատ հստակ սպասում եմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ֆրանսիայի կենտրոնական մասի Պյուի-դը-Դոմ դեպարտամենտում գտնվող դպրոցը ժամանակավոր փակվել է:
Ինչպես հայտնի է, Մոսկվան Թուրքիային վաճառել էր նշյալ համակարգերի առաջին խմբաքանակը, որի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Վերջերս էլ Վաշինգտոնը Անկարայի դեմ պատժամիջոցների մասին որոշում էր կայացրել։
Այսօր Մոսկվայում ծավալված եռակողմ Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններին ընդառաջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կրեմլը որոշ մանրամասներ էր ներկայացրել։
2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:
Մոսկվայում շուրջ չորս ժամ տևած Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցություններն ավարտվեցին ադրբեջանական կողմի համար նպաստավոր, հայկական կողմի համար ոչ նպաստավոր արդյունքներով։
Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը հայտարարություն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին:
Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ)՝ Փհենյանում տեղի ուանեցող VIII համագումարում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի ընտրվելը կուսակցության գլխավոր քարտուղար վկայում է նրա ձեռքերում իշխանության հետագա կենտրոնացման մասին եւ յուրօրինակ ուղերձ է ամբողջ աշխարհին:
Լեռնային Ղարաբաղի տարածքում աշնանային ռազմական առճակատման ժամանակ հայերի դիրքերին հարվածում էին թուրքական նորագույն TRLG-230 հրթիռները, գրում է «Ռեպորտյոր»-ը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հաստատել է «Անսար Ալլա» եմենական շարժումը (հուսիթներ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մտադրությունը:
Թուրքիայի պետական «TRT» հեռուստատեսությանը զայրացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կադրային առաջին նշանակումը Մերձավոր Արևելքում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարող է մոտ օրերս պաշտոնաթող լինել հասունացող կառավարական ճգնաժամի եւ կառավարող մեծամասնության աջակցությունից հրաժարվելու՝ նախկին վարչապետ Մատեո Ռենցիի «Իրական Իտալիա» կուսակցության ներկայացուցիչների սպառնալիքի ֆոնին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի անգործությունը, որոնք վերաբերում են ամերիկյան գերատեսչությունների վրա ռուսաստանյան հաքերների գրոհներին, բացատրվում է նրանով, որ նա ծառայության մեջ է գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ղազախստանի «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունն առաջատարն է Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների ընտրություններում, որոնք տեղի են ունեցել հունվարի 10-ին:
Սադիր Ժապարովը քվեաթերթիկների ավելի քան 74 տոկոսի ձեռքով հաշվելու արդյունքներով 83,9 տոկոս ձայներով առաջատարն է Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում, որոնք անցկացվել են հունվարի 10-ին:
Հունավարի լույս 10-ի գիշերն ավիահարվածի հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել Աֆղանստանի Նիմրոզի նահանգում:
Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը:
ԱՄՆ-ի կառավարությունը դատի է տվել թուրքական Ayyıldız Team հաքերային խմբին, հայտնում է ahvalnews.com լրատվականը:
Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ն անվանել է ԿԺԴՀ-ի գլխավոր թշնամի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 89 միլիոն 471 հազարից:
«Դա շատ սխալ էր, որովհետև ինչպես Սաֆարովի, այնպես էլ՝ այդ երկու մարդասպանների դեպքում իրենք հասկացան՝ ինչքան Հայաստանն իրենց «ընդառաջ գնա», այնքան իրենք կարող են գերիներ վերցնել: Հիշում եք, չէ՞, որ դրանից հետո մոտ 70 հոգու գերի վերցրին ադրբեջանցիները, ու նրանց մասին որևէ տեղեկություն չկա»:
Վտանգները առկա են և հստակ են բոլորի համար՝ ՀՀ ինքնիշխանության կորստի վտանգը՝ իր բոլոր ածանցյալ հետևանքներով։ Ես կարծում եմ, որ իրավական առումով Նիկոլ Փաշինյանը գաղտնի փաստաթուղթ ստորագրելու իրավասություն չունի, և ժողովուրդը պետք է չընդունի իր այս շտապողականությունը, ժողովուրդը պետք է չընդունի այդ փաստաթուղթը։ Այս ամենը հղի է շատ ծանր, մռայլ հետևանքներով ՀՀ-ի և Արցախի համար։