Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ, իմ ընկեր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է. Նա Բաքվում բանտարկված է արդեն 3 ամիս. Փափազյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Դավիթ Իշխանյանին՝ գրելով.
«Նա Բաքվում բանտարկված է արդեն երեք ամիս: Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ, իմ ընկեր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է: Նա ձերբակալվել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվելու ժամանակ, երբ Ադրբեջանը սկսեց «Արցախում էթնիկ զտում» օպերացիան. Դավիթը որոշել էր որպես երկրի ղեկավար՝ հեռանալ վերջինը: Հարգանք:
Նա այսօր բանտարկված է Բաքվում՝ հանրապետության երեք նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի և երկու նախկին սպաների՝ Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի հետ:
Հիշենք, որ մի քանի տասնյակ այլ խաղաղ բնակիչներ նույնպես դեռևս գտնվում են Ադրբեջանի բանտերում:
(Լուսանկարը՝ 2022 թվականի նոյեմբեր, Փարիզում)»: