Ինդոնեզիայում չինական գործարանում բռնկած հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել
Առնվազն 18 մարդ է զոհվել Ինդոնեզիայի չինական գործարանում բռնկած հրդեհի հետևանքով, այդ թվում՝ 8 չինացի աշխատակից։
Այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Հրդեհի հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ 8 չինացի աշխատակից, շատերը վիրավորվել են», – ասել է Մաո Նինը։
Նրա խոսքով` Պեկինը միշտ էլ մեծ նշանակություն է տվել այն նախագծերի անվտանգության ապահովմանը, որոնք Չինաստանի կողմից ֆինանսավորվում են արտասահմանում: Նա հավելել է, որ Չինաստանն ու Ինդոնեզիան կանեն հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու համատեղ նախագծերի անվտանգությունը։
2023 թվականի դեկտեմբերի 24-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում գտնվող նիկելի վերամշակման չինական գործարաններից մեկում հրդեհ է տեղի ունեցել։ Սկզբում հաղորդվել էր 13 զոհի և ավելի քան 40 վիրավորի մասին: