Իրանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
Աշխատանքային այցով դեկտեմբերի 27-ին Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի համատեղ մամուլի ասուլիսը: