Էստոնիայի Հարյուի գավառական դատարանը ձերբակալության կալանագիր է տվել խոշոր գործարար Հիլար Տեդերին եւ ֆինանսների նախարարի խորհրդական Կերստի Կրահտին, որոնք մասնակից են Ցենտրա առաջատար կուսակցության շուրջ սկանդալին։
Կորեայի Հանրապետության Գերագույն դատարանը հունվարի 14-ին որոշում է ընդունել ուժի մեջ թողնել նախկին նախագահ Պակ Կին Հեի նկատմամբ դատավճիռը, որին համապատասխան նա պետք է 20 տարի բանտում անցկացնի կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեղադրանքով: Այդ մասին հայտնում է KBS հեռուստառադիոընկերությունը:
2020 թվականի արդունքներով Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը տարեկան հաշվարկով աճել է 8,3 տոկոսով՝ մինչեւ 586,72 միլիարդ դոլար:
Կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն ամբողջ աշխարհում գերազանցել է 90 միլիոնը, գրեթե 2 միլիոն մարդ մահացել է:
Ֆիլիպինցի բժիշկները հավաստել են երկրի տարածքում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքի հայտնաբերումը: Հունվարի 14-ին այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունն իր կայքում։
Ավստրալիայի իշխանությունները կարող են ոչնչացնել ԱՄՆ-ից Խաղաղ օվկիանոսը կտրած-անցած եւ երկրում հայտնված աղավնուն՝ կարանտինային ծառայության երկյուղների պատճառով:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 24 763-ով՝ մինչեւ 3 495 816: Հունվարի 14-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Կորոնավիրուսի նոր SARS-CoV-2 (VOC-202012/01)մանէահիմք է հայտնաբերվել Եվրոպայի 25 երկրներում, ներառյալ Ռուսաստանը:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Մոնակոյի սրտանոթային հիվանդություններ կենտրոնում:
Դեմոկրատների կողմից վերահսկվող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել պետության գործող ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփի իմպիչմենտի մասին բանաձևը. փաստաթղթում մեղադրանքի հոդվածն ընդամենը մեկն է՝ խռովության հրահրումը։
«Բայց թե ինչ գործիքակազմ ունի Վաշինգտոնը դրան հասնելու համար, իհարկե, մենք գիտենք, որ այդքան էլ մեծ չեն գործիքները, հնարավորություններն ու ազդեցության լծակները մեր տարածաշրջանում, ուստի, չեմ կարծում, որ էական փոփոխություններ լինեն»,- նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Քենիայի բժշկական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները պատմել են անցյալ տարվա հունիսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում երկրում կորոնավիրուսի 16 տարատեսակի հավանական տարածման մասին:
Սինգապուրի դրոշի ներքո նավարկող MAERSK CARDIFF բեռնարկղանավն անցյալ գիշեր ենթարկվել է ծովահենների հարձակման Նիգերիայի ափերի մոտ:
«Երբ այդ հարվածները տեղի ունեցան, երկու կողմերն էլ մեղադրեցին մեկը մյուսին՝ կասետային զինատեսակներ օգտագործելու մեջ: Երկուսն էլ հերքեցին, որ իրենք այն կիրառել են, երկուսն էլ ասում էին, որ դա անօրինական է: Մենք, սակայն, վստահաբար կարողացանք հաստատել, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական ուժերը օգտագործել են կասետային զինատեսակներ»,- ասում է Կրիվոշեևը:
Կորոնավիրուսային համավարակի երկրորդ տարին կարող է առաջինից ավելի ծանր լինել՝ հաշվի առնելով վիրուսի տարածման դինամիկան։ Այս մասին հայտարարել է արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները հունվարի 14-ին ժամանել են Ուհան կորոնավիրուսի առաջացման հետքերի որոնումները որոշելու համար:
Չնայած որ երեխաների վրա դպրոցների փակման բացասական ազդեցությանը զուգահեռ աճում են ապացույցները, որ երեխաները վարակի տարածման հիմնական աղբյուր չեն, բազմաթիվ երկրներ, միևնույնն է, նախընտրել են փակ պահել դպրոցները, ընդհուպ՝ գրեթե մեկ տարով։
Սահմանափակումները, որոնք նոյեմբերի 2-ին Բելգիայում մտցվել են կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի կապակցությամբ, ինչպես ենթադրվում է՝ մինչեւ հունվարի 15-ը, երկարացվում են մինչեւ մարտի 1-ը:
Հորդանանի Պետական անվտանգության դատարանը հունվարի 12-ին մահապատժի է դատապարտել այն ծայրահեղականին, որը 2019 թվականին Ջարաշ քաղաքում հարձակվել է օտարերկրացի զբոսաշրջիկների խմբի վրա:
18-ամյա բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգի նկարը կհայտնվի Շվեդիայի այս տարվա առաջին նամականիշերի վրա: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել է Postnord փոստային ընկերությունը։
ԱՄՆ-ի իշխանությունները 70 տարվա ընթացքում առաջին անգամ ի կատար են ածել կնոջ նկատմամբ մահապատիժը:
Հանրահայտ ամերիկացի դերասան Չաք Նորիսին կասկածել են անցյալ շաբաթ Վաշինգտոնում անցկացված բողոքներին մասնակցելու մեջ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը ֆոտո հրապարակեց, որտեղ պատկերված էր արտիստին նման մի մարդ. դերասանի մենեջերը հերքել է այդ տեղեկատվությունը:
ԱՄՆ-ում ընտրողների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է պաշտոնաթող լինի կողմնակիցների բազմությանը ԱՄՆ-ի Կապիտոլիումում անկարգությունների դրդելու համար:
Կորոնավիրուսի՝ մուտացիաների հետեւանքով ի հայտ եկած նոր մանրէահիմքերի նախնական հետազոտությունները վկայում են, որ դրանց վարակելիությունը 10 – 70 տոկոսով ավելացել է:
«Թուրք-ադրբեջանական կողմի համար ամենակարևորը ցամաքային կապի ապահովման խնդիրն է, այդ ծրագիրն ունի մոտ 100-ամյա պատմություն, այն կյանքի է կոչվում պանթյուրքական ծրագրերի շրջանակում, որի համաձայն՝ Թուրքիան պետք է հայտնվի Մերձկասպյան տարածաշրջանում, այնուհետ՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ կան թյուրքալեզու պետություններ: Հաղորդակցության ուղիների ապաշրջափակում գեղեցիկ փաթեթավորմամբ կյանքի է կոչվում մի ծրագիր, որը թուրքական և ադրբեջանական կողմը դեռևս վերջերս կոչում էր «Թուրանական միջանցք»:
Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է գրեթե 5 միլիոնով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:
Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ներկայացնել ԱՄՆ-ի բնակչության պատվաստման տեմպերի մեծացման պլան՝ կոլեկտիվ իմունիտետի ձեւավորման գործընթացն արագացնելու համար:
Սաուդյան Արաբիան կրճատել է նավթի մատակարարումները Եվրոպայում եւ Ասիայում առնվազն ինը գնորդների համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
Եղել է այն, որ Հայաստանն իջեցրել է անգամ Ռուսաստանի ֆորպոստի իր կարգավիճակը՝ այն հասցնելով տարածաշրջանում Ռուսաստանի մաքսակետի կարգավիճակի։ Ահա կարդում ենք Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հերթական հեռախոսազրույցի մասին։