«Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիրը քաղաքական կամք ունեն կնքելու». Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները։

«Մոսկվան տեսնում է խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում Բաքվի և Երևանի քաղաքական կամքը և աջակցում է դրան։ Մենք արձանագրում ենք, որ երկրները շարժվում են խաղաղության պայմանագրի վրա աշխատանքների վերջնականացման ուղղությամբ։ Հուսով ենք՝ դա տեղի կունենա, որքան հնարավոր է, շուտ․ իհարկե, ոչ՝ ի վնաս որակի։

Ուստի, մենք, բոլորի հետ միասին, սպասում ենք, թե երբ կավարտվի այդ աշխատանքը։ Գլխավորն այն է, որ քաղաքական կամքի առկայություն ենք տեսնում երկու կողմերի՝ և՛ Բաքվի, և՛ Երևանի մոտ»,- հայտարարել է Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս