Բաժիններ՝

«Հեզբոլլահ»-ը Իսրայելին մեղադրել է Լիբանանի 34 բնակավայրեր հրետակոծելու մեջ

«Հեզբոլլահ»-ը Իսրայելին մեղադրել է Լիբանանի խաղաղ բնակավայրերը հրետակոծելու մեջ՝ նշելով, որ Իսրայելի բանակը մեկ օրվա ընթացքում առնվազն 250 արկ է արձակել Լիբանանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ։

Ինչպես հաղորդել է Naharnet լրատվական հարթակը, գնդակոծության տակ են հայտնվել 34 բնակավայրեր, ավերվել է 8 բնակելի շենք, ևս ավելի քան 29-ին նյութական վնաս է հասցվել։

«Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում երկու մարտիկ է կորցրել իսրայելական հարվածների հետևանքով։ Զոհվել է նաև Քաղաքացիական պաշտպանության ծառայության մեկ փրկարար։ Խաղաղ բնակիչների թվում վիրավորվել է հինգ մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031