Բաժիններ՝

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել է երկրների միջև հարաբերությունների հրատապ հարցեր, ինչպես նաև իրադրությունը Հարավային Կովկասում։

Ինչպես հաղորդել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են «Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները, համագործակցության և երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի որոշ հարցեր»:

Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, որ Աբդոլլահիանը «ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման շուրջ և ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս