Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Բելառուսի ատոմակայանի առաջին էներգաբլոկը հասցվել է 100-տոկոսանոց հզորության:
«Փաշինյանը ստորին լիգայից հայտնվեց և միանգամից փորձեց խաղալ վերին լիգայում, իսկ այնտեղ «зубр»-եր են նստած»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով մոսկովյան բանակցությունների արդյունքներին և Արցախյան հիմնախնդրի շուրջ ապագա զարգացումներին:
Այդ պլանի հիմքում, որը մեծապես համընկնում է Կազանի փաստաթղթին, ԼՂ կարգավորման բազային սկզբունքներն են, որոնց շարքում 5 շրջանների վերադարձն Ադրբեջանին առաջին փուլում, իսկ երկրորդում՝ երկու, ի դեպ, շեշտեմ դա հատկապես, ԼՂ կարգավիճակի հստակեցման շղթայի մեջ:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերին առաջադրել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել է, որ Ուկրաինայի կազմում Ղրիմի վերականգնումը ֆինանսավորելու Մեծ Բրիտանիայի մտադրությունը «գաղութարարական նկրտումների» դրսեւորում է, եւ կոչ է արել՝ չմիջամտել Ռուսաստանի ներքին գործերին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 12-ին խոստացել է, որ ինքը չի հաշտվի իշխանությունն ընտրված նախագահ Ջո Բայդենի թիմին փոխանցելու հետ։
Պուտին-Փաշինյան-Ալիև հունվարի 11-ին կայացած մոսկովյան հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել էր հանդիպման հետ կապված մի շարք հարցեր:
YouTube տեսահոսթինգի տնօրինությունը հունվարի 12-ին հեռացրել է վերջին տեսանյութը եւ յոթ օրով դադարեցրել է տեսահոլովակներ հրապարակելու եւ հեռարձակումներ վարելու հնարավորությունն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական օգտահաշվից:
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասն իր պաշտոնաթողության մասին է հայտարարել կորոնավիրուսային սկանդալի ֆոնին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 12-ին պաշտպանել է Միացյալ Նահանգների ղեկավարին իշխանությունից հեռացնելու՝ փոխնախագահ Մայքլ Փենսին ուղղված կոչով բանաձեւը՝ օգտվելով Սահմանադրության 25-րդ ուղղումից:
Կորեայի Հանրապետության կառավարությունը փուլ առ փուլ երկրի բոլոր քաղաքացիներին COVID-19-ի դեմ անվճար պատվաստանյութեր կտրամադրի. պատվաստումը մեկնարկում է փետրվարին:
Մեքսիկան ուսումնասիրում է Ռուսաստանից COVID-19-ի դեմ 24 միլիոն չափաբաժին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ ձեռք բերելու հնարավորությունը:
ԱՄՆ-ում Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում մի քանի գորիլլաներ վարակվել են կորոնավիրուսով:
Հունվարի 11-ին Մոկսվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, Հայաստանի իշխանական սազանդարների կողմից ներկայացվեց՝ որպես մեծագույն ձեռքբերում։ Ահա, դրանով, կբացվեն ճանապարհներն ու երկաթուղիները ու փողերը կհոսեն Հայաստան։ Սա՛ է իշխանական քարոզչության հիմնական թեզը, որը ներկայացվում է զանազան փաթեթավորումներով։
Պերուի հարավային Իկա տարածաշրջանի Չինչա և Պիսկո նահանգների վերաքննիչ դատարանը հայտարարել է կորոնավիրուսային պանդեմիայի ստեղծման գործում «աշխարհում գերակայող հանցավոր էլիտաների» մասնակցության մասին։
Կարո՞ղ ենք Նախիջևանի տարածքով գնալ Իրան, տեսականորեն կարող ենք, պրակտիկորեն կարողանալո՞ւ ենք, թե՞ ոչ: Ադրբեջանը ապահովելո՞ւ է մեր քաղաքացիական բնակչության տեղաշարժը: Կամ՝ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան գնալը. մեզ Ադրբեջանում սպասո՞ւմ են, գրկաբաց, աղուհացով սպասում են, թե երբ ենք մենք իրենց տարածքով սկսելու գնալ Ռուսաստան, գա՞լ: Եթե այսօր Մառնեուլի շրջանում՝ Վրաստանի տարածքում, հայկական մեքենաների վրա ադրբեջանցիները կրակում են կամ քարկոծում են, դա նոր բան չէ, նույնիսկ սովետական ժամանակ է դա եղել, ի՞նչն է փոխվելու հիմա, ի՞նչն է իրենց խանգարելու, եթե արդեն ունեն հաղթողի սինդրոմ, և հայերից էլ է վախը կորել, իրենք դարձել են ավելի ռիսկով, անընդհատ սադրել: Այսօր մենք տեսնում ենք, որ անընդհատ կան սադրանքներ, մտնում են հայկական գյուղեր, ի՞նչն է իրենց խանգարելու ահաբեկել հայերին՝ իրենց երկրի տարածքում. Ոչինչ իրենց չի խանգարելու:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Կուբան ներառել է ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում:
Deutsche Bank-ը եւ Signature Bank-ը հրաժարվել են ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցությունից այն անկարգություններից հետո, որոնք նրա կողմնակիցները սարքել են ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում:
Շվեյցարիան հաստատել է ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ:
ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում արհամարհել է հրաժարական տալու մասին հարցը, ինչի մասին իրեն կոչ են անում, մասնավորապես, Կոնգրեսում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները:
Եվրոպայի Դեղորայքային պատրաստուկների գործակալությունն ստացել է այն պատվաստանյութի ժամանակավոր գրանցման հայտը, որը մշակել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունը եւ Օքսֆորդի համալսարանը:
«Ադրբեջանը գերիներին պահում է՝ որպես ճնշման լծակ, ու չի բացառվում, որ հեռուն գնացող նպատակներ ունի՝ կապված սահմանների դեմարկացիայի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով նախօրեին Կրեմլում Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունների արդյունքներին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ բացի դավաճաններից՝ պատրաստ է երկխոսություն սկսել ընդդիմության հետ:
Վաշինգտոնի քաղաքագլուխ Մուրիել Բաուզերը հարեւան Մերիլենդի եւ Վիրջինիայի նահանգների ղեկավարների հետ համատեղ հայտարարության մեջ հորդորել է ամերիկացիներին՝ երկրի մայրաքաղաք չայցելել ընտրված նախագահ Ջո Բայդենի պաշտոնակալության օրը, այլ դրա փոխարեն արարողությունը դիտել առցանց։
Մինչ Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունները Մոսկվան Երևան ու Բաքու բժիշկների հատուկ խմբեր է ուղարկել: Ռուսական «Կոմերսանտում» հրապարակված հոդվածում Անդրեյ Կոլեսնիկովը գրում է. «Ինչպես հայտնի է, բոլորը, ովքեր հանդիպում են Վլադիմիր Պուտինին անձամբ, պարտավոր են կարանտինում լինել: Պարոնայք Փաշինյանի ու Ալիևի դեպքում այդպես չեղավ»:
ԱՄՆ-ը ռուսական կողմին հրավիրել է ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալությանը: Այդ մասին հաղորդել են Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունում: «Մենք ստացել են հրավերը: Պլանավորվում է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը կմասնակցի»,-հաղորդել է դեսպանության ներկայացուցիչը:
Կորոնավիրուսի նոր մանրէահիմքի տարածման սպառնալիքի պատճառով Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարաձգել է մինչեւ 2021 թվականի փետրվարի 1-ը ներառյալ:
Վաշինգտոնի վարչակազմի որոշումը Եվրամիությունից ներկրվող արտադրանքի լրացուցիչ տեսակների համար մաքսեր սահմանելու մասին ուժի մեջ է մտնում հունվարի 12-ին ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 00:01-ին (Երեւանի ժամանակով 09:01-ին)։
Ղազախստանի կառավարող «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կուսակցությունը հաղթել է Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների ընտրություններում, որոնք տեղի են ունեցել հունվարի 10-ին, հավաքելով ձայների 71,09 տոկոսը: