Բաժիններ՝

Էյֆելյան աշտարակը փակվել է անձնակազմի գործադուլի պատճառով

Էյֆելյան աշտարակը դադարել է այցելուներ ընդունել ֆրանսիացի ինժեներ Գուստավ Էյֆելի մահվան 100-րդ տարելիցի օրը՝ աշխատակիցների գործադուլի պատճառով։

«Աշխատակիցների գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակը ներկայումս փակ է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։ Հրապարակի մուտքը բաց է և այցելությունն ազատ է»,- ասվում է նույն հաղորդագրության մեջ։

Էյֆելյան աշտարակը կառուցվել է Ֆրանսիայի կառավարության պատվերով 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար՝ ինժեներ Գուստավ Էյֆելի նախագծով, և այդ ժամանակ դարձել աշխարհի ամենաբարձր շենքը։ Սկզբում աշտարակը նախատեսվում էր թողնել 20 տարով, այնուհետև ապամոնտաժել, քանի որ շատ փարիզեցիների դուր չի եկել դրա դիզայնը, սակայն տարիների ընթացքում այն ​​դարձել է Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031