«Ուղղաթիռը բախվել է օդանավի պոչին։ Մայրաքաղաքի օդանավակայանի դիսպետչերները հաստատել են, որ օդանավը վայրէջք է կատարել առանց որևէ խնդրի, բոլոր 200ուղևորները չեն տուժել»,- հայտնել է սիրիական «Աս-Սուրիյա» հեռուստաալիքը։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Գիորգի Տուգուշիին ներկայացրել է պատիժների իրագործման նախարարի պաշտոնում՝ ընգծելով, որ վերջին շրջանում հենց նա էր ամենաշատը քննադատում քրեակատարողական համակարգը:
ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը այսօրվանից սկսել է գործել երեք երկրների համար. դրանք են՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ուկրաինան: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ հավելելով, որ իրենք մտադիր են ընդլայնել դրա մասնակիցների թիվը:
«Կողմերը համեմատել են տարածաշրջանային և միջազգային առանցքային հարցերի շուրջ իրենց դիրքորոշումները: Խոսքը եվրոպական անվտանգության, Սիրիայում ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, կիպրական հակամարտության, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի մասին է», ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
պատվիրակություններ` ՌԴ-ի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի արդարադատության նախարարների գլխավորությամբ:
«Պետությունը հիմնված է բանակի հզորության վրա», – հիշեցրել է Սեյրան Օհանյանը` հավելելով, որ հենց բանակի զորությունն է երկրին թույլ տալիս ներկայացնել իր արդար դիրքորոշումն ու պահանջները:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, թե մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում վթարի է ենթարկվել կառավարական մարտական ուղղաթիռ: Պետական լրատվամիջոցները, հաստատելով, վթարի փաստը, մանրամասներ չէին հաղորդել, մինչդեռ իրավապաշտպանները հայտնում են, թե այն խփվել է ապստամբ ուժերի կողմից:
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մտադիր է փոխել PKK-ի դեմ պայքարի ռազմավարությունը:
Հավաքի հիմնական նպատակը «Ադրբեջանի դիվանագիտության հիմնական ուղղությունների որոշակիացումն ու պետության ղեկավարի կողմից համապատասխան հանձնարարություններ տալն է»: «Նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ խորհրդակցությունը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-23-ին», -ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, իր հերթին, Դամասկոսում հանդիպումներ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և պաշտոնատար այլ անձանց հետ՝ հայտարարելով, որ հակամարտության լուծման ճանապարհները պետք է փնտրել Սիրիայում և սիրիական ընտանիքներում:
Իր հերթին Սալեհին հաստատել է «Իրանի անսահման աջակցությունը Սիրիայի կառավարության կողմից երկրում անվտանգությունը և կայունությունը վերականգնելուն ուղղված ջանքերին»:
Շաշկինը կարևորել է Աֆղանստանում տարվող օպերացիաներին Վրաստանի ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն է տալիս սեփական ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ միջազգային պայքարում և համաշխարհային կայունության ու անվտանգության ապահովման գործում: Շաշկինը հավելել է, որ Վրաստանը կշարունակի իր տարածքով ՆԱՏՕ-ի ռազմական բեռների տարանցումը դեպի Աֆղանստան:
Հարցի քննարկումը նախատեսված է հոկտեմբերի 1-ին:
Փաստաթղթում խոսքը երկու պարտքերի՝ 189 մլն և 300 մլն դոլարի մասին է: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղրղըզստանի 2005թ. սեպտեմբերի 5-ից կուտակված 189 մլն դոլար պարտքն ամբողջ ծավալով կներվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես: Մնացած պարտք (սկսած 2009-ի փետրվարի 3-ից, կազմում է 300 մլն դոլար) աստիճանաբար կներվի 2016-ից սկսած՝ 10 տարվա ընթացքում՝ հավասար բաժնեմասերով:
Այդ զորավարժություններին մասնակցում են բոլոր զորատեսակները՝ ցամաքային զորքեր, ռազմաօդային ուժեր և ռազմածովային նավատորմ: Զորավարժությունները ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:
«Օտարի շահերը սպասարկող ֆորպոստային քաղաքականության ընթացքին հանձնված Հայաստանյան ստրկամիտ և անգործունակ քաղաքական վերնախավի, նրանց սպասարկող փորձագետների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մի չնչին մասն է ըստ էության տեղյակ Հայաստանում առկա օտարերկրյա, տվյալ դեպքում` ռուսաստանյան ռազմական ներկայության պայմանների, կազմի, կառուցվածքի և խնդիրների մասին:
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հանրապետության փոխհարաբերությունները այժմ շատ բարձր մակարդակի վրա են: Այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի կոչն ուղղված է ֆրանսիական բոլոր դեսպանություններին, որոնք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն` հաշվի առնելով հյուրընկալող երկրում տիրող իրավիճակը և առանձնահատկությունները:
«Մենք ազնիվ զինվորներ ենք և կպաշտպանենք մեր երկիրը և մեր մահմեդական եղբայրներին»,- մեջբերում է պարբերականն ընդդիմադրին:
«Ինքնիշխան Հարավային Օսիայի կազմավորումը, նրա ազատության և անկախության հերոսական պաշտպանությունը Օսեթիայի ժողովրդի հնագույն պատմության ամենավառ էջերից մեկն է, նրա անկոտրում ոգու, հայրենասիրության և անձնազոհության ցայտուն դրսևորումը»:
Նախարարը գոհունակությամբ է խոսել այսօր տեղի ունեցած համատեղ զորավարժությունների մասին, որոնք նրա խոսքով, ռազմական ոլորտում սերտ փոխգործակցության վկայությունն են:
Սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը վնասվել է Փարիզում կայանալիք «TopResa’ 2012» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները:
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները լուրեր էին հրապարակել, որ Սիրիայում ապստամբների կողքին կռվում են չեչեն գրոհայիններ: Ի պատասխան՝ Կադիրովը հայտարարել էր, որ Սիրիայում ոչ մի չեչեն չկա:
Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է հայկական ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պլանավորված է սեպտեմբերի վերջին, գրում է ադրբեջանական APA-ն:
«Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը անկախության 21 տարիների ընթացքում կարող էր շատ ավելի արդյունավետորեն զարգանալ»,- այս մասին, ըստ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության, ասել է Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն: Ըստ Եվրոպայի խոշորագույն կազմակերպություններից մեկի համակարգողի, Ռամիլ Սաֆարովի ներում շնորհելու փաստը և դրա շուրջ ստեղծված լարվածությունը եվրոպական և տեղական մտածելակերպերի տարբերության վառ օրինակ է: «Եթե Ռամիլ […]
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր աշխատակիցների հավաքած տվյալների հիման վրա հաղորդում է Սիրիայում բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին և միջազգային հանրությանը կոչ անում հապճեպ քայլեր ձեռնարկել:
Թբիլիսիում տեղի է ունենում բողոքի խոշոր ակցիա՝ ընդդեմ Գլդանի բանտում բանտարկյալների հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու. հաղորդում է РБК-ն: Ցուցարարները Թբիլիսիում փակել են քաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկը՝ Մելիքիշվիլիի պողոտան:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Շուրջ 200 երիտասարդներ սկսել են քարեր և դյուրավառ հեղուկով շշեր նետել ոստիկանական անցակետի վրա: Ամբոխը ցրվել է ոստիկանական ուժերի կողմից: Այժմ իրավիճակը գնահատվում է հանգիստ, ոստիկանների շրջանում տուժածներ չկան:
ուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ անցակետի գրավմանը նախորդել է կատաղի փոխհրաձգություն: Ապստամբները շրջափակել են շենքը և կրակ բացել բանակի դիպուկահարների վրա: Մի քանի մարդ վիրավորվել է և տեղափոխվել Թուրքիա՝ բժշկական օգնություն ստանալու համար: Ականատեսների հաղորդմամբ՝ մի քանի մարդ սպանվել է: