«Հալեպում կատարվող դեպքերը ողբերգություն են». Պենտագոն
ԱՄՆ-ն անհանգստանում է, որ բլոկադայի օղակը սեղմվում է Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ, հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Կուկը։
Նա Հալեպում ստեղծված իրավիճակն անվանել է «ողբերգություն» և կոչ է արել կողմերին խաղաղ կերպով հանգուցալուծել իրավիճակը։
Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ը նախկինի պես կենտրոնացնում է ջանքերը Սիրիայի տարածքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա և չի պլանավորում ուղղակի ռազմական միջամտություն իրականացնել այդ երկրում։
«Վաշինգտոնը ցանկացած հարմար առիթով կոչ է անում Սիրիայում ճգնաժամի խաղաղ ու դիվանագիտական կարգավորման, մասնավորապես Հալեպի շրջանում»,- նշել է Կուկը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բազմաթիվ բանակցություններ է անցկացրել Սիրիայի հարցով, սակայն երկխոսությունը անարդյունավետ է եղել։