ԱՄՆ դատախազությունը խնդրում է Մադուրոյի գործով նիստը տեղափոխել հուլիսի վերջ

ԱՄՆ դաշնային դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Նյու Յորքի դատարան՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործով հերթական նիստը հունիսից հուլիսի վերջ տեղափոխելու համար։

«[ԱՄՆ] կառավարությունը, պաշտպանական կողմի համաձայնությամբ, խնդրում է հերթական դատական նիստը 2026 թվականի հունիսի 30-ից տեղափոխել 2026 թվականի հուլիսի 22-ը»,- նշված է Նյու Յորք նահանգի Հարավային օկրուգի դատախազ Ջեյ Քլեյթոնի ստորագրած փաստաթղթում։

Մեղադրող կողմը պարզաբանել է, որ լրացուցիչ ժամանակն անհրաժեշտ է գործով նոր նյութերը պաշտպանական կողմին փոխանցելու և պատասխանողի փաստաբանների կողմից դրանք ուսումնասիրելու համար։

Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին, ձերբակալել ու երկրից դուրս հանել Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ Հունվարի 5-ին նրանք կանգնել են Նյու Յորք նահանգի Հարավային օկրուգի դաշնային դատարանի առջև։ Ամուսիններին մեղադրում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակցություն ունենալու մեջ։ Մադուրոն և նրա կինը չեն ընդունել իրենց մեղքը։ Այս ընթացքում Վենեսուելայում պետության ղեկավարի պարտականությունները կատարում է լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի կառավարման օրոք զբաղեցրել է հանրապետության գործադիր փոխնախագահի պաշտոնը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930