Թուրքիայում ռեկորդային ծավալով արևային էներգիա է արտադրվել
«Թուրքիայի էլեկտրահաղորդման պետական ընկերության» (TEİAŞ) տվյալների համաձայն՝ հունիսի 15-ին երկրում արևային էլեկտրակայանների արտադրողականությունը հասել է ընթացիկ տարվա ամենաբարձր ցուցանիշին։ Միայն այդ օրը Թուրքիայում արևային էներգիայից արտադրվել է 184.466 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ օրվա ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի (972.052 ՄՎտ/ժ) ծավալի 25.7%-ը բաժին է ընկել հիդրոէլեկտրակայաններին, 19%-ը՝ արևային կայաններին, իսկ 11.5%-ը՝ ներկրվող ածխով աշխատող կայաններին:
Նշենք, որ Թուրքիայի էլեկտրաէներգիայի օրական միջին սպառումն այժմ կազմում է 966.812 ՄՎտ/ժ: Միայն հունիսի 15-ին էլ արտահանվել է 8.159 ՄՎտ/ժ և ներկրվել՝ 2.785 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա:

