1 օրում Սիրիայի հյուսիսում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 94 օբյեկտ, ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Սիրիայի Հալեպ քաղաքում ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում ռմբակոծությունները շարունակվում են։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել է Եվրախորհրդարանի որոշումը, որը երեկ հավանության է արժանացրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին բանաձևը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 24-ին հրապարակել է իր վճիռն ադրբեջանցի ընդդիմադիրներ Իլհամ Հուսեյնի, Թազահան Միրալամլիի, Բահրուզ Հասանովի, Թոֆիգ Դադաշևի, Թյուրքել Ալիսոյի և Ագավերդի Ռուշանովի դիմումներով:
Ա) Ռուս–թուրքական ջերմ հարաբերությունների ցնցումներ Ռուս–թուրքական ջերմ հարաբերություններ – Վերջին տարիներին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, ընդհանուր առմամբ, գտնվել են բավականին բարձր մակարդակի վրա՝ չհաշված առանձին դրվագների շուրջ ծագած խնդիրները (ասենք, 2012թ. հոկտեմբերին Մոսկվայից Դամասկոս թռչող մարդատար օդանավին Անկարայում հարկադիր վայրէջք պարտադրելը, Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, ՄԱԿ ԱԽ-ը բարեփոխելու Թուրքիայի առաջարկը և Ռուսաստանի կողմից վետոներ կիրառելուց […]
Ադրբեջանն ու Ռուսաստանը կստորագրեն երկու երկկողմ համաձայնագիր կենսաթոշակային ապահովման և աշխատանքային միգրացիայի ապահովման ոլորտներում համագործակցության մասին, հայտարարել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլիմովը Բաքվում Ռուսաստանի սոցիալական ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ասվում է կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է ադրբեջանցի 6 ընդդիմադիրների հայցերով որոշումը, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը։
Կառավարությունը հավանություն տվեց Թուրքմենստանի հետ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին փոխըմբռնման հուշագրի նախագծին:
Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեդ Արսլանը աշխատանքային այց կկատարի Ադրբեջան։
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ԴԱԻՇ-ի 2 զինյալի է կալանավորել, որոնք կասկածվում են խոշոր ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։
Թուրքիայի Շըրնաք նահանգում պայթյունի հետևանքով սպանվել է 1 և վիրավորվել երկրի ուժային գերատեսչությունների 5 զինծառայող, հայտնում է թուրքական Sabah թերթը։
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն պլանավորում է պաշտոնական այց կատարել Ադրբեջան, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Սիրիայի Ալ-Բաբ նահանգում ԴԱԻՇ-ի զինյալները հարձակվել են թուրք զինծառայողների վրա, ինչի հետևանքով 3 թուրք զինծառայող է սպանվել։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 3 ամսով երկարաձգել է զինյալների համաներումը, հայտարարել է Հալեպ նահանգի նահանգապետ Հուսեին Դյաբը քաղաքի արևելյան հատվածի բնակիչներին ուղղված ուղերձում, հայտնում է RIA Novosti-ն։
Անկարայում Գերմանիայի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել Թուրքիային` իր մտահոգությունը հայտնելով որոշ թուրք քաղաքական գործիչների կողմից գերմանական կողմի ուղղությամբ հնչեցված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Ռազմական ինքնաթիռները հարվածել են քուրդ զինյալներին պատկանող 5 թիրախների վրա, ինչից հետո վերադարձել են ռազմաբազա:
«Հիմնական տարբերությունները հետևյալն են՝ Մադրիդյան փաստաթղթում խոսվում է շրջակա բոլոր յոթ տարածքների վերադարձի մասին, Կազանում խոսք է գնում միայն հինգի մասին։ Ինչ-որ կերպ արմատապես հարցը կարող է լուծվել, կարող է լինել նաև համաձայնագիր»:
ԱՄՆ պետքարտուղարության նախկին իրավաբան Էդվարդ Սվեյնն ասում է. «Եթե ԱՄՆ-ը փոխի իր կարծիքը, այն չի ունենա ուղղակի հետևանքներ միջազգային իրավունքի տեսանկյունից»:
«Սարսանգի ջրամբարը, որն առանցքային նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի տնտեսության համար` մեծապես գյուղատնտեսական եւ էներգիայի արտադրության տեսնակյունից, գտնվում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մշտական վերահսկողության ներքո»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:
Ադրբեջանական contact.az պորտալի հաղորդմամբ՝ դոլարի փոխարժեքի աճի ֆոնին դարձյալ ակտուալ է դարձել արտարժույթի պակասուրդը ադրբեջանական բանկերում։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության 21 929 աշխատակից է աշխատանքից հեռացվել։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը ավելի քան 90 հարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալներին։
Ռուսական լցանավերը վառելիք են մատակարարել Սիրիայի ռեակտիվ ինքնաթիռներին Եվրամիության երկրների տարածքային ջրերով՝ շրջանցելով պատժամիջոցները, որոնք ԵՄ-ն սահմանել էր 2014 թվականին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելոգ աղբյուրներին։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) արագ ընդլայնվելու նպատակներ չունի, հայտարարել է միավորման գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը՝ մեկնաբանելով ՇՀԿ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությունը:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը երեկ Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում ահաբեկչության դեմ պայքարում։
Սիրիայում ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» սիրիական թևի առաջնորդներից Աբու Աֆղան ալ-Մասրին, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկը, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ունի բոլոր հնարավորությունները՝ իշխանության ղեկին մնալ մինչև 2029 թվականը, ինչին կնպաստեն երկրի Սահմանադրությունում հնարավոր փոփոխությունները, գրում է The Guardian-ը։
Մոսուլի ազատագրման գործողությունն սկսվելուց ի վեր շրջանի մոտ 68 հազար բնակիչ լքել է իրենց տները, հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ժոել Միլմանը ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ընդունել է Ադրբեջան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է APA գործակալությունը։