Բաժիններ՝

«Սիրիացի ապստամբները գաղտնի բանակցություններ են վարում Մոսկվայի հետ». Financial Times

Սիրիական ընդդիմությունն առանց ԱՄՆ-ի մասնակցության բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ Հալեպի մարտերը դադարեցնելու նպատակով, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Վաշինգտոնն ամբողջությամբ մեկուսացված է այդ բանակցություններից և ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում Անկարայում»,- հայտնել է ընդդիմադիրներից մեկը։

Նա նաև նշել է, որ դա նման առաջին հանդիպումը չէ, սակայն առաջինն է մասնակիցների մեծ թվաքանակով։ Ինչպես հայտնել է պարբերականի զրուցակիցը, այդ բանակցություններում ներգրավված են ընդդիմադիր խմբերի բազմաթիվ անդամներ։ Թերթի տեղեկություններով՝ բանակցություններում զգալի առաջընթաց չի գրանցվել։ Սակայն այն, որ դրանք անցկացվել են առանց ԱՄՆ-ի ներգրավվածության, մատնանշում է, որ «տարածաշրջանային խաղացողները» ավելի շատ են ձգտում Վաշինգտոնին դուրս մղել այդ գործընթացներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս