Բաժիններ՝

Երթևեկության փոփոխություն՝ Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Քըրքորյան խաչմերուկներում

Երթևեկության փոփոխություն՝ Օրբելի-Կիևյան փողոցների խաչմերուկում։ Կիևյան փողոցի 1-ին նրբանցքով դեպի նշված խաչմերուկ երթևեկողներին կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով, Օրբելի փողոցի կողմից երթևեկողներին՝ 1-ին երթևեկելի գոտուց միայն աջ, իսկ 2-րդից` ուղիղ և ձախ ուղղություններով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։

Հալաբյան-Քըրքորյան փողոցների խաչմերուկում, Հալաբյան փողոցով երթևեկելիս, նշված խաչմերուկում 1, 2, 3 երթևեկելի գոտիներից կթույլատրվի աջ շրջադարձ, իսկ 4-րդից՝ ուղիղ և հետադարձ, Քըրքորյան փողոցի կողմից 1-ին երթևեկելի գոտուց աջ և ձախ շրջադարձ, 2 և 3 գոտիներից դեպի ձախ, իսկ 4-րդ գոտուց միայն հետադարձ:

Նշված խաչմերուկում Մարզահամերգային համալիրի հարթակից կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930