
«Անկարայի համբերությունը սպառվում է, մենք պարտավոր չենք պաշտպանել ԵՄ-ն». Թուրքիայի վարչապետ

Թուրքիան պարտավոր չէ մշտապես պաշտպանել Եվրոպան տարածաշրջանային սպառնալիքներից, Անկարայի համբերությունը սպառվում է, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
«Թուրքիան Եվրոպայի անվտանգության ամենամեծ երաշխավորն է տարածաշրջանային սպառնալիքների առաջ։ Եթե Թուրքիան վերջին 5-6 տարում չկարողանար դիմակայել տարածաշրջանային սպառնալիքներին, ապա Եվրոպան չէր կարող դրանց դիմակայել։ Սակայն մեր համբերությունն էլ սահման ունի։ Մենք պարտավոր չենք մշտապես պաշտպանել Եվրոպային տարածաշրջանից բխող սպառնալիքներից»,- ասել է Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Անկարում անցկացվող թուրք արդյունաբերողների և ձեռնարկատերերի ասոցիացիայի խորհրդում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։