Հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնան այս զարգացումները Հարավային Կովկասի վրա, Մալաշենկոն պատասխանեց, որ այնպես, ինչպես նախորդող 4-5 տարիների ընթացքում։ «Ես ազդեցություն չեմ տեսնում, Մերձավոր Արևելքը, հատկապես Սիրիան զարգացումների իր ներքին տրամաբանությունն ունի, նույնը, իմ կարծիքով` Հարավային Կովկասը և այդտեղ առկա խնդիրները»,- ասաց Մալաշենկոն։
Հարցին, թե ի՞նչ է իրանական կողմն ակնկալում Ռոուհանիի` ՀՀ կատարելիք այցից, իրանցի վերլուծաբան, Tehran Times թերթի նախկին խմբագիր, Press TV-ի վերլուծաբան, քաղաքագիտության դոկտոր Ալի Սալամին պատասխանեց, որ հայ-իրանական քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձր է։
Դիարբեքիրի ծանր հանցագործությունները քննող 8րդ դատարանն ընդունել է Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելին 135 տարվա ազատազրկման դատապարտելու պահանջով Դիարբեքիրի հանրապետական դատախազության մեղադրականը:
Իրաքյան Մոսուլ քաղաքում դեկտեմբերի 3-ին որոտացած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 24 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Թուրքիայի Էրզիջանի նահանգային ոստիկանության կողմից ձերբակալվել է Իլիչի քաղաքապետ Մուհիլս Դողանը, ում լիազորությունները նախապես դադարեցվել էին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Բեյրութում իր լիբանանցի գործընկերոջ՝ Ջեբրան Բասիլի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է, որ միջազգային հանրությունը «պետք է նպաստի Սիրիայում կարգավորմանը և հրադադարի հաստատմանը՝ հավաքական ջանքերով»։
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Վրաստանը «Արևելյան գործընկերության» երկրների թվում առաջատար դիրքում է բարեփոխումների հաջող իրականացման տեսակետից
Անատոլիայի անասունների վաճառքի շուկայում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ կապված դոլարի փոխարժեքի բարձրացման հետ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել երկրի քաղաքացիներին արտարժույթը վերածել թուրքական լիրայի՝ կապված դոլարի նկատմամբ ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Դամասկոսի արվարձանի Հան աշ-Շիհ քաղաքը և նրան հարակից 13 բնակավայրերը անցել են սիրիական իշխանությունների վերահսկողության ներքո, հայտնել է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը միջուկային համաձայնագրի խախտում է, հայտնում է Reuters գործակալությունը։
Եվրամիությունը մուտք կգործի ճգնաժամի շրջան, եթե չկարողանա ձևավորել միասնական բանակ, կարծում է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Արևելյան Հալեպի թաղամասերը թեժ մարտերի հետևանքով միայն վերջին օրերին լքել է գրեթե 30 հազար բնակիչ, հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան Ստաֆան դե Միստուրան։ Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում 3 թուրք զինծառայող է սպանվել։
Հալեպում մարդասիրական դադարների շուրջ բանակցություններն անհրաժեշտ է շարունակել, չնայած այնպիսի բարդ գործընկերների առկայությանը, ինչպիսիք են Քաթարը, Թուրքիան, Ռուսաստանը, քանի որ պատժամիջոցները այդ իրավիճակում ոչնչի չեն հանգեցնի, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Թուրքիան ոչ թե հյուր է, այլ Եվրոպայի անբաժանելի մասը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում՝ նահանգների ղեկավարների խմբի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն վաղն աշխատանքային այց է կատարելու Ադրբեջան։
Դիարբեքիրում հարձակում է իրականացվել ոստիկանական ավտոմեքենայի վրա, հայտնում է Habertürk-ը։
Թուրքիայի խորհրդարանը օրենք է ընդունել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագիրը ռուսական կողմի հետ վավերացնելու վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն։
«Թուրքիան պատերազմի հենց սկզբից ցանկանում էր իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան դա չկարողացավ անել, և նրա ծրագիրն այդ մասով ձախողվեց»,- ասաց նա:
«Իրանական գազի մատակարարումը Հայաստան, տարանցումը Հայաստանով հնարավորություններ է տալիս Հայաստանին, որ մանևրի հենց նույն գազի գնի հարցում։ Միայն դրանով չի սահմանափակվում»։
Հավանաբար առաջին անգամ է, որ Հալեպի շուրջ ընթացող մարտերում արձանագրվում են գետնի վրա նկատելի տեղաշարժեր: Կառավարական ուժերը արձանագրում են հստակ առավելություն եւ իրենց վերահսկողության տակ են առնում Հալեպի այն շրջանները, որոնք գտնվում էին առավելաբար կրոնական անվան տակ կռվող տարբեր, բազմատեսակ զինյալ խմբավորումների տիրապետության տակ:
Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը հաջորդ շաբաթ կմտցվի երկրի խորհրդարան։ Յըլդըրըմը հավելել է, որ նոր Սահմանադրության նախագիծը, ի տարբերություն գործողի, թույլ կտա երկրի նախագահին շարունակել կուսակցությունում անդամակցությունը։
«Մենք համագործակցում ենք նաև այլ երկրների հետ, սակայն կարծում ենք, որ մեր սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ բեղմնավոր կլինի»,- ասել է Չավուշօղլուն։ Իր հերթին, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի մասնակցությամբ իրականացնում է հանդիպումներ Սիրիայի զինված ընդդիմության դեմ։
Թուրքիան հույս ունի, որ իր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ կհասնեն ամենաբարձր մակարդակի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մ ասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անդրադառնալով Ռուսաստանի թեմանին՝ նա ասել է, որ Ռուսաստանը այն գործոնն է, որը պետք է հաշվի առնեն նրա հարևանները, ինչպես նաև մյուս միջազգային կազմակերպությունները։
2 օր առաջ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե արժութային ճգնաժամի պատճառով բյուջետային կազմակերպությունների մեծ մասում 2017թ. աշխատավարձերի հիմնադրամներն ու ադմինիստրատիվ ծախսերը կրճատվելու են 10%-ով։
Անկարան հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Թուրքիան պարտավոր չէ մշտապես պաշտպանել Եվրոպան տարածաշրջանային սպառնալիքներից, Անկարայի համբերությունը սպառվում է, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։