Բաժիններ՝

Դիարբեքիրի նախկին քաղաքապետին սպառնում է 230 տարվա ազատազրկում

Թուրքիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Գյուլթան Քըշանաքին՝ պահանջելով նրան դատապարտել 230 տարվա ազատազրկման «ահաբեկչական գործունեություն» ծավալելու համար։

Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով դատախազությանը։

Գյուլթան Քըշանաքը ազատվել էր պաշտոնից ու կալանավորվել այս տարվա հոկտեմբերին փոխքաղաքապետ Ֆըրաթ Անլըիի հետ միասին։

Երկու քաղաքական գործիչներն էլ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անդամներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930