Ադրբեջանական «Soccar» ընկերությունը Հայաստան եկող գազատարն ամբողջությամբ գնելու մտադրություն ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարեց, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Նշենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը; Այս հեռանկարը խիստ մտահոգիչ է հայկական կողմի համար:

Վտանգն այն է, որ գազատարն ամբողջությամբ գնելու մտադրության մասին արդեն բարձրաձայնել է ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը: Այսինքն՝ մեր երկրի համար ռազմավարական, կենսական նշանակության գազատարը շուտով կարող է դառնալ ադրբեջանցու սեփականություն, որը, տրամադրության անկմամբ պայմանավորված, երբեմն-երբեմն կարող է փակել գազի փականը, և մենք կզրկվենք գազի մատակարարումից:

«ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց այս հարցի շուրջ զրուցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Չիչինաձեի հետ: Վերջինս պարզաբանեց, որ վաճառքի բուն գործընթացը չի սկսվել, գնորդների հայտեր էլ դեռևս չկան: «Ադրբեջանական ընկերությունը մեզ մոտ գազային, տրանսպորտային որևէ միջանցք չունի, և այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նման հավանականությունը քիչ է»,- հուսադրեց վրացի պատգամավորը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս