55-ամյա կինը ձերբակшլվել է
Բացահայտվել է հանրային տրանսպորտում կատարված խnւլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակшլվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:
Հունիսի 13-ին՝ ժամը 17․30-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայող մի կին։
Նա հայտնել է, որ ինքը հսկիչ է, և Այվազովսկու փողոցում կանգնած հանրային տրանսպորտում իրենց պարտականությունները կատարելիս երեք հոգի հրմշտել են իրեն ու գործընկերուհուն, հարվածել ու հայհոյել։

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից շտապ մեկնել է օպերատիվ խումբ։

