Բաժիններ՝

«Հանդիպումը կանցկացվի համանախագահ երկրների նախարարների մասնակցությամբ». Մամեդյարովը՝ համբուրգյան հանդիպման ձևաչափի մասին

Երբ ես Ֆրանսիայում էի, առաջարկ հնչեց, որ հանդիպումն անցկացվի 2+3 ձևաչափով, այսինքն՝ հակամարտող երկու կողմերն ու համանախագահ երկրների նախարարները։ Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին ՀԱՀ-ի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը հավանություն է տվել առաջարկին։ Մամեդյարովը մեկնաբանել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահների փոփոխությունը։
«Նոր ֆրանսիացի համանախագահը ծանոթ է տարածաշրջանին, փորձառու դիվանագետ է։ Օրինակ՝ Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումն անցկացվել էր Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունում, երբ այդ մարդն էր հյուպատոսը:

Հավանաբար, նա լրջորեն կզբաղվի այդ հարցով»,- ասել է Մամեդյարովը։
Վերջինս նաև տեղեկացրել է, որ Համբուրգում կկայանա ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ վերջին հանդիպումը։

«Իսկ հարցը, թե ով կաշխատի նրա տեղում, կախված կլինի Պետդեպարտամենտից։ Ամերիկացի նոր համանախագահի անունը մենք կիմանանք այն բանից հետո, հենց ձևավորվի նոր վարչակազմը»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս