Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման՝դա իր հետ բերելու է հայ-իրանական կապերի թուլացում՝ Իրանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին։

Փաշինյանական կլանը հանուն աթոռների ու փողի կեղծել են ընտրությունները՝Արևմուտքը ճանաչել է այդ ընտրությունները պայմանով՝հայ-ռուսական և հայ-իրանական կապերը պետք է խզվեն։ ՔՊ-ն ՀՀ-ն վերածում է արևմտամետ պլացդարմի ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի՝դա իր հետ բերելու է աղետալի հետևանքներ՝շուտով դա իրենց մաշկի վրա զգալու են ՀՀ քաղաքացիները, այդ թվում նրանք, ովքեր ձայն են տվել փաշինյանական թիմին։ ՀՀ-ն կարող է փրկել ընդդիմությունը՝համազգային պայքարով և մանդատներից հրաժարվելով՝դա է միակ լուծումը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930