ԵՄ-ն փորձում է «շրջել» Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը Զելենսկու հետ բանակցությունների ֆոնին. Bloomberg

Եթե կա մի բան, որն Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցներին անհրաժեշտ է ԱՄՆ-ից «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում, դա Դոնալդ Թրամփի հետ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելն է և ԱՄՆ նախագահին դրդելը, որ նա ավելի շատ ուշադրություն դարձնի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, գրում է Bloomberg գործակալությունը։

Այս շաբաթ Ֆրանսիայում կայացած հանդիպմանը հավաքված համաշխարհային առաջնորդները կարծում են, որ Եվրոպան և ԱՄՆ-ը հակվում են այն տեսակետին, որ Ուկրաինայի դիրքերն ավելի են ամրապնդվում, գործակալությանը հայտնել են G7-ի գագաթնաժողովի պաշտոնյաները։

«Երկար ժամանակ՝ սկսած անցյալ ամառ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի հետ ունեցած նրա հանդիպումից, Թրամփի անսասան համոզմունքն այն էր, որ Ուկրաինան իր ձեռքում խաղաքարտեր չունի և պետք է տարածքներ զիջի՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար։

Երեքշաբթի վաղ առավոտյան, երբ Ուկրաինայի նախագահը ժամանեց ալպիական Էվիան առողջարանային քաղաք, տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա հյուրընկալող Էմանուել Մակրոնի հետ քննարկում Թրամփի հետ հանդիպում ստանալու ռազմավարությունը։

Դրանից կարճ ժամանակ անց Ֆրանսիայի նախագահը բանակցությունների լուսանցքում կարճ ժամանակով միավորել է ուկրաինացի առաջնորդին և ԱՄՆ նախագահին, հայտնել է G7-ի ներկայացուցիչը։ Աղբյուրի խոսքով՝ Զելենսկին Թրամփին ցույց է տվել Կիևի վնասված Վերափոխման մայր տաճարի լուսանկարները, և Թրամփը, պաշտոնյայի նկարագրությամբ, հուզվել է»,- նշում է գործակալությունը։

G7-ի ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ այժմ գոյություն ունի ընդհանուր կարծիք, որ Ռուսաստանը չի կարող հաղթել մարտի դաշտում։ Սա կարևոր տեղաշարժ է այն բանի համեմատ, թե ինչպես էր Թրամփն ընկալում հակամարտությունը 2025 թվականի օգոստոսին Անկորիջի գագաթնաժողովից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930