Բաժիններ՝

ԿՀՎ-ի ղեկավարը մեղադրել է Ասադին ու Ռուսաստանին Սիրիայում խաղաղ բնակիչների սպանության մեջ

Սիրիայի խաղաղ բնակիչների մահվան համար պատասխանատվություն են կրում Բաշար Ասադի ռեժիմն ու Ռուսաստանը, հայտարարել է ԿՀՎ ղեկավար Ջոն Բրեննանը BBC-ին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը հետագայում ևս պետք է շարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի չափավոր ընդդիմությանը, որը դիմակայում է Ասադի կառավարական զորքերին, ինչպես նաև Իրանի զինվորականներին, «Հեզբոլլահին» ու ռուս զինվորականներին։

Բրեննանը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում կարևոր խաղացող է, սակայն կասկած է հայտնել, որ Մոսկվան ինչ-որ բանակցությունների կգնա այդ երկրի ապագայի հարցով։
«Կարծում եմ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա վարչակազմը պետք է զգուշավորությամբ վերաբերվեն Ռուսաստանի խոստումներին»,- ասել է ԿՀՎ ղեկավարը՝ դա բացատրելով նրանով, որ նախկինում Մոսկվան չի կատարել իր խոստումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։