Բաժիններ՝

Զաքիր Հասանովն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Այսօր Մոսկվայում՝ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակում, կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Նշվում է, որ հանդիպումը սկսվել է դեմ առ դեմ ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։

Շոյգուն ասել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև կապերը այս տարի ընթացել են պլանին համապատասխան։ «Ռազմական համագործակցության մեր պլանները իրագործվում են»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանում անվտանգության ֆորպոստ է։
Զաքիր Հասանովը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը զարգանում է ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում։ Հասանովն ընդգծել է, որ Ռուսաստանի բարձրագույն ռազմական հաստատություններում սովորում է ավելի քան 80 ադրբեջանցի կուրսանտ։

Հանդիպման վերջում ստորագրվել է 2017թ. երկու երկրների պաշտպանության նախարարություննների միջև համագործակցության պլան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս