Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգի արգելված ռազմական գոտիներում անվտանգության նկատառումներից ելնելով` արգելվել է սերմնացանն ու ծառատունկը։ Ցանքատարածության երկարությունը կազմում է մոտ 200 մետր։
2008թ. ռուս-վրացական պատերազմի թեմայով novayagazeta.ru-ին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, դրա ընթացքին ու զարգացումներին։
Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ անվստահության քվե է հայտնել կոոպերացիայի, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Ալի Ռաբիին:
«Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ուղեգիծը պլանավորվում է շահագործման հանձնել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո Թուրքիան մտադիր չէ հրաժարվել իսլամական հանրապետության հետ տնտեսական կապերից:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պետք է պատժվի 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի դեմ ռազմական գործողություններ սանձազերծելու համար եւ այդժամ հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները աբխազների եւ օսերի հետ:
Հնագիտության մասին նյութեր հրապարակող թուրքական կայքը անդրադարձել է Արցախի տարածքում Տիգրանակերտի շրջակայքում շարունակվող պեղումներին։
Պայթյուն է որոտացել Իրանի մայրաքաղաքի «Էնգելաբ» մարզական համալիրում, ինչի հետեւանքով զոհվել է երեք բանվոր, որոնք գտնվում էին կաթսայանոցում:
Սիրիայի ռազմաօդային ուժերն օգոստոսի 7-ին Էս Սուվեյդայի նահանգում գրոհել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների վրա եւ ոչնչացրել 70-ից ավելի զինյալների:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ աշխարհը հոգնել է տարբեր հարցերի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումից:
Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ թուրքական մամուլում ատելության դրսևորումների վերլուծությանը նվիրված իր հերթական զեկույցը։
Թուրքիայի ազգայնական նորաստեղծ «İYİ» կուսակցության շարքերը գնալով նոսրանում են։ Նախօրեին հայտնի է դարձել, որ հրաժարական է տվել կուսակցության հիմնադիրներից, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, Հայոց ցեղասպանությունը ժխտող, Յուսուֆ Հալաչօղլուն։ Նրա հետ միասին հեռացել են կուսակցության անդամներ Օզջան Յենիչերին և Նևզեթ Բորը։ Կազմակերպված մամուլի ասուլիսում վերոնշյալ անձինք չեն հայտնել, թե ինչ պատճառով են լքում նորաստեղծ կուսակցության շարքերը։ Նրանց […]
«Եվ ինչն է վտանգավորը, որ այս անգամ այդ իրավիճակը կարող է տարածվել նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Նախիջևանից, որտեղ Թուրքիան ու Իրանը շահեր ունեն, Հայաստանի սահմանն արդեն ՀԱՊԿ տարածք է»:
Թուրքիայի Ազգային ժողովի «Հանրապետական ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ-CHP) պատգամավոր Մահմութ Թանալը, չնայած դիվանագիտական անձնագրի առկայությանը, Գերմանիա մուտք գործելիս դժվարություններ է ունեցել:
Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը սպասելի էր:
Թուրքական մամուլը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին հայտնում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն նախնական համաձայնության են եկել 2 երկրների միջև ծագած լարվածությունը կարգավորելու հարցում:
Ադրբեջանի Թովուզի շրջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանին է մեղավոր համարում հանրապետությունից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատվելու համար։
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը «Ժինյու ռադիյաս» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ մոտ ապագայում Վրաստանը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին: Նրա խոսքով՝ այդ հեռանկարը բավական մշուշոտ է, և «մոտ ապագայում որոշում չի լինի»:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Թբիլիսին եւ աշխարհի մյուս մայրաքաղաքները 2008 թվականի օգոստոսի իրադարձությունների օրինակով պետք է եզրակացություն անեն ագրեսիայի համար պատժի անխուսափելիության մասին։
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, թե ուրախ է, որ եվրոպական երկրների ղեկավարները հանդես են գալիս Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման դեմ:
Միացյալ Նահանգները վերականգնել է սահմանափակիչ միջոցներն Իրանի դեմ այն բանի կապակցությամբ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալու մասին, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ):
Սիրիայի Դամասկոսի նահանգի իշխանությունները գործարկել են վերադարձած փախստականների օգնության ծրագիրը, որնք հարկադրված էին ժամանակավորապես լքել իրենց տները, քանի դեռ բնակավայրերը գրավված էին ահաբեկիչների կողմից:
ԱՄՆ-ը հոգեբանական ճնշում է գործադրում Թեհրանի վրա՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրանական շուկաները:
Թուրքիայի և Հունաստանի միջև կրկին լարվածություն է առաջացրել այն բանից հետո երբ Հունաստանի արդարադատության նախարար Ստավրոս Կոնտոնիսը հրաժարվել է արտահանձնել Թուրքիայում ահաբեկիչ համարվող Թուրգութ Քայային:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը շարունակում է երկրի սահմանների ավտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։ Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Թուրքիան բետոնե պարիսպ է կառուցում Սիրիայի, Իրանի և Հայաստանի հետ սահմանին։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կպատասխանի պետության տնտեսական խնդիրների վերաբերյալ Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորների հարցերին:
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի արտարժույթի առք ու վաճառքի գործերով տեղակալ Ահմադ Արագչին կալանքի տակ է վերցվել արժույթի շուկայում շահարկումների մեղադրանքով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է նույնիսկ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ, քան նրանք, որոնք գոյություն ունեին 2015 թվականին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրի ստորագրումից առաջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունը լայն արձագանք է ստացել թուրքական մամուլում: