Թուրքիայի և ԱՄՆ-ի՝ դիվանագիտական հարաբերություններում առաջացած ծանր ժամանակաշրջանը վերջին օրերին հանգեցրեց նաև երկու երկրների միջև «առևտրային պատերազմի»:
Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև չեզոք գոտում հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի։
Ռուս քաղաքական փորձագետ Աննա Գլազովան անդրադարձել է ամերիկյան էլեկտրատեխնիկան բոյկոտելու մասին Էրդողանի կոչին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հրամանագրով պաշտոնական Անկարան լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքնատեսակների նկատմամբ։
Թուրքիայի Իզմիր քաղաքի ծանր հանցագործությունների դատարանը մերժել է կալանավորված բողոքական եկեղեցու ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի փաստաբան, դերսիմահայ Իսմայիլ Ջեմ Հալավուրթի միջնորդությունը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր հայտարարել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին ստորագրված կոնվենցիան խափանեց իրենց զինված ուժերը տարածաշրջան ուղարկելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պլանները:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարների՝ Սիրիայի խնդրի կարգավորմանը նվիրված երրորդ հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Թեհրանում:
Թուրքիան մտադիր է իրավական միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները փորձի խանգարել հինգերորդ սերնդի F-35 ամերիկան կործանիչների մատակարարումներին:
Օգոստոսի 15-ի առավոտյան Իսրայելը բացել է Գազայի հատվածի հետ սահմանի «Քերեմ-Շալոմ» բեռնափոխադրումների միակ հսկիչ անցակետը եւ Միջերկրական ծովում պաղեստինցի ձկնորսների համար առափնյա գոտին 6-ից մեծացրել է մինչեւ 9 ծովային մղոն (11-ից մինչեւ 16,5 կիլոմետր):
Թուրքիայի արժույթը շարունակում է անկում ապրել: Նախագահ Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին Թուրքիային միտումնավոր կերպովտնտեսական հարված հասցնելու մեջ: Ռուսաստանը հայտարարում է երկկողմանի առևտրային հարաբերություններում ազգային արժույթի օգտագործման անհրաժեշտության մասին:
Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանն օգոստոսի 15-ին հրաժարվել է տնային կալանքից ազատել ահաբեկիչներին օժանդակելու մեղադրանքով ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին:
ԱՄՆ-ի գլխավորած «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հրամանատարներից գեներալ Ֆելիքս Գեդնին Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ գնահատականներ է հնչեցրել.
Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին հինգ տարվա բանտարկությունից հետո պայմանական ազատ արձակելու Շեքիի վերաքննիչ դատարանի վճիռը երկար սպասված քայլ է, հայտարարել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:
Աֆղանստանում անվտանգության ուժերի առնվազն 45 աշխատակից է սպանվել Բաղլանի նահանգում (երկրի հյուսիսարեւմտյան մաս) ռազմաբազայի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
Հույն երկու զինվորականները, որոնք մարտ ամսից բանտարկված էին Թուրքիայում, վերադարձել են հայրենիք:
Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև միայն գիտակցված բանակցությունները կարող են իրավիճակը դուրս բերել ներկայիս իրավիճակից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:
Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի խաղի ժամանակ ուշագրավ հարց է հնչել, որին, սակայն, մասնակիցը սխալ է պատասխանել։
«Կասպյան հնգյակի» միջև ավելի քան 20 տարի տևած բանակցություններից հետո 2018թ. օգոստոսի 12-ին Ակտաույում կայացած մերձկասպյան երկրների (Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքմենստան, Ղազախստան, Իրան) ղեկավարների 5-րդ գագաթաժողովում կնքվեց Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան։
Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը ուշադրության կենտրոնում է պահում թուրք-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները:
Անգլիական «The Guardian» հեղինակավոր թերթն անդրադարձել է Թուրքիայում ազգային արժույթի փոխարժեքի տատանմանը՝ նշելով, որ այս իրավիճակը պետք է մտահոգիչ լինի բոլորի համար:
Անկարայի բնակիչներն իրականացրել են ակցիա՝ ի պաշտպանություն թուրքական լիրայի:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումն անցել է փակ դռների ետևում, որից հետո արտգործնախարարները մամուլի ասուլիս են տվել։
Օգոստոսի 13-ին Ադրբեջանի իշխանությունները պայմանական ազատ են արձակել ընդդիմադիր, REAL շարժման նախագահ Իլգար Մամեդովին, ով ձերբակալվել էր 2013թ. փետրվարի 4-ին Իսմայիլիի շրջանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
Բանակցությունների սեղանին շարունակում են մնալ «Մադրիդյան սկզբունքները», դրանք վարչապետի և նոր իշխանությունների կողմից չեն մերժվել, ոչ մի փոփոխություն կարգավորման գործընթացում չկա:
Oգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է 2019թ. ռազմական ծախսերի մասին բյուջեյի նախագիծը։ 717 մլրդ դոլար բյուջե ունեցող նախագծով, Պենտագոնին առաջարկվում է 90 օրվա ընթացքում պատրաստել զեկույց թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին և այն հանձնել Կոնգրեսի քննարկմանը։
Թուրքիան երբեք չի պաշտպանել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ու չի պաշտպանի պատժամիջոցները Իրանի նկատմամբ:
Թուրքիայի Turkish Airlines ազգային ավիափոխադրողը մտադիր է բոյկոտել Միացյալ Նահանգների ֆիրմաների գովազդն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընթացիկ տարվա օգոստոսի 23-24-ին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն օգոստոսի 14-ին երկխոսության վերադառնալու կոչ է ուղղել ԱՄՆ-ին՝ Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում ստեղծված խնդիրները լուծելու համար: