
«Իսլամական ջիհադ» շարժումն Իսրայելի հետ զինադադարի պատրաստակամություն է հայտնել

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը Եգիպտոսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել է Իսրայելի հետ համապարփակ հրադադարի համաձայնության մասին, հաղորդել է Գազայի հատվածի տեղեկատվության նախարարության «Ալ Ռայ» պաշտոնական գործակալությունը։
«Իսլամական ջիհադը» համաձայն է համապարփակ հրադադարին եւ հանդարտությանը՝ եգիպտացի միջնոդրների հետ շարժման ղեկավարության շփումների արդյունքներով»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իսրայելը հայտնել է, որ հոկտեմբերի լույս 27-ի գիշերը եւ հոկտեմբերի 27-ի առավոտյան Գազայի հատվածից առնվազն 34 հրթիռ է արձակվել: Դրան ի պատասխան իսրայելացի զինվորականները միջատարածքում հարվածներ են հասցրել ավելի քան 80 թիրախների, գրոհի են ենթարկվել «Իսլամական ջիհադի» ութ օբյեկտներ:
Իսրայելացիները հրթիռների արձակման մեջ մեղադրում են պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժմանը, որը, նրանց պնդմամբ, համապատասխան հրամաններ է ստացել իր սիրիացի եւ իրանցի հովանվորներից, հաղորդել ՌԻԱ Նովոստին: