Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է երկրի դպրոցներում աշակերտական երդումը վերականգնելու վերաբերյալ որոշումը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Մարգար Եսայանը «Akşam» թերթի սյունակում անդրադարձել է Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանությանը:
Ստամբուլի Քադըքյոյ շրջանում բանտից փախուստի դիմած հանցագործը 11 անցորդի է դանակահարել:
Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին առանձին երկկողմ հանդիպում կանցկացնեն Ստամբուլում Ռուսաստան-Թուրքիա-Ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովի շրջանակում:
«Մեր երկիրը կառավարում է «գողական երազանքը»:
Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային հայտարարել է, որ Եվրամիության եւ Իրանի առեւտրական համագործակցության համար ստեղծվող մեխանիզմն ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում կսկսի գործել նոյեմբերին:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ ունեցած տեղեկություններով, ադրբեջանցիները նախապատրաստում են Ալիևի այցը Վաշինգտոն՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։
«Վերլուծենք նաև, թե ինչո՞ւ միայն հիմա նման կապի համաձայնություն եղավ կողմերի մոտ: Չէ՞ որ նախկինում ևս եղել են առաջարկներ՝ մոնիտորինգ տեղակայելու, մեխանիզմներ ներդնելու և իրավիճակը վերահսկելու այլ միջոցառումներ անցկացնելու համար»:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ նախկին իշխանությունները, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, բազմիցս կողմ են արտահայտվել Արցախյան հակամարտության՝ փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Ազատ դեմոկրատների խմբի» փոխնախագահ Գանիրա Փաշաևան ով հայտնի է իր հակահայկական հայացքներով, Թուրքիայում է:
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիին սպանել են խեղդամահ անելու միջոցով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց։ Երկու երկրի ղեկավարները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Սիրայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Քաշըքչըի հարցը։
Ադրբեջանում թուրքական «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրի բացման արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը։
Հայաստանում այս փուլում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա, ձևավորվում է ակտուալ տնտեսական և քաղաքական օրակարգ:
Սիրիայի իշխանություններին հաջողվել է վերադարձնել մոտավորապես 9000 հափշտակված պատմական արտեֆակտներ, միեւնույն ժամանակ անօրինական հնագիտական պեղումներ են անցկացվում երկրի բռնազավթված տարածքներում:
Նրա խոսքով, Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունները պետք է այս հարցում ցուցաբերեն կոշտ դիրքորոշում, քանի որ «ազատագրված տարածքներ՝ խաղաղության դիմաց» տխրահռչակ բանաձևն ավելի շատ պատերազմ է բերում, քան՝ խաղաղություն։
Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ:
Քիչ առաջ Բեյրութում ավարտվեց Հայաստանի և Լիբանանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Սաադ Հարիրիի հանդիպումը: Նախքան Փաշինյանի ժամանելը Լիբանանի վարչապետի կեցավայր, Հարիրին, ով շարունակում է ղեկավարել երկիրը 2005 թվականին հոր՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո, ելումուտ էր անում իր նստավայրում:
Ռիչարդ Միլսի հայտարարության արձագանքների ֆոնին հարկ է հիշեցնել ԱՄՆ դեսպանների և համանախագահների հայտարարությունները, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի դիրքորոշմանը, որը վերջին անգամ ամենից մանրամասն նկարագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից:
Լիբանանի Ազգային Ժողովի նախագահ Նաբիհ Բըրիին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է ցույց տալիս իր աշխատասենյակում պահվող 15-րդ դարի Ղուրանը՝ բացված «Մարիամ» սուրահի էջում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լիբանան:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայի Դեյր-էզ-Զորում զոհվել է ավելի քան 60 մարդ:
Թուրքական «Yeteknoloji» ընկերության հիմնադիր տնօրեն Ֆազըլ Հիզան մանրամասներ է հրապարակել տեղական արտադրության առաջին էլեկտրամագնիսական հրանոթի՝ «ŞAHİ 209»-ի մասին։
Մեծ Բրիտանիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գծով քրեական գործակալության ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անօրինական ունեցվածքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է իր երկրում սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի վերաբերյալ զարգացող իրադարձությունները ծառայեցնել Թուրքիայի տնտեսական, քաղաքական շահերին:
Թուրքական «Oda TV» հեռուստաընկերության լրատվական կայքում ուշագրավ դիտարկում է արվել պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան մասին լուրի հրապարակման վերաբերյալ։
Վրաստանի իշխանությունները որոշել են դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ խնդրելով մասնագետներ ուղարկել Թբիլիսիի մերձակա Ռիչարդ Լուգարի անվան Վրաստանի հանրային առողջության հետազոտական կենտրոն եւ ուսումնասիրել դրա աշխատանքը:
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլին հարակից անտառում:
Պաշտոնական այցով Մոլդավայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Հանդիպումից հետո երկու ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս են տվել։