
Պուտինը ժամանեց Ստամբուլ՝ Սիրիային նվիրված հանդիպմանը

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ստամբուլ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Օդանավակայանից Ռուսաստանի պետության ղեկավարը կուղեւորվի «Վահդետտին» պալատ՝ դաստակերտ, որը պատկանել է Օսմանյան կայսրության վերջին սուլթան Մեհմեդ VI Վահիդեդդինին: Այստեղ տեղական ժամանակով ժամը 15:00-ին պլանավորված է ՌԴ-ի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների գագաթնաժողովը՝ նվիրված Սիրիային:
Պլանավորվում է, որ մինչեւ քառակողմ բանակցությունները կկայանան հանդիպումներ երկկողմ ձեւաչափերով: Դա Սիրիային նվիրված առաջին հանդիպումն է այդ ձեւաչափով: Նախապես գագաթնաժողովը պլանվորված էր սեպտեմբերին, սակայն չի կայացել ղեկավարների գրաֆիկի պատճառով: Ենթադրվում է, որ չորս ղեկավարների զրույցի արդյունքներով, որին հատկացվում է շուրջ երեք ժամ, նրանք հայտարարություն կանեն մամուլի համար: