Բաժիններ՝

ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասնի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով. Զարիֆ

ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասնի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով, դրանց պատճառով ոչ մի նոր բան տեղի չի ունենա: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից: Թրամփը նաեւ հայտնել էր Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

ԱՄՆ-ը օգոստոսի 7-ից վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը: Ավելի էական պատժամիջոցները, որոնք կընդգրկեն նավթի արտահանումը, սպասվում են նոյեմբերի սկզբին:

«Իրանի դեմ պատժամիջոցների հարցում Վաշինգտոնի տնտեսական եւ հատկապես քաղաքական նպատակներն իրագործել չի հաջողվի: Շատ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն իր տնտեսական խնդիրները կիրագործի պատժամիջոցների հաշվին, իսկ այն բանի հավանականությունը, որ այդ պատժամիջոցների քաղաքական նպատակները կիրագործվեն, ընդհանրապես չկա»,- հայտնել է Զարիֆը IRNA գործակալությանը:

Նրա խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլը, ավելի շուտ, կունենա հոգեբանական Էֆեկտ: Նրա խոսքով՝ նախքան նոյեմբերի սկզբին պատժամիջոցների ուժի մեջ մտնելը Իրանի հետ հաշվարկների ԵՄ-ի մեխանիզմն արդեն կսկսի գործել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս