
Էրդողանը սպառնացել է, որ թուրքական զինված ուժերը կարող են անսպասելի հայտնվել սիրիական Մանբիջում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըհայտարարել է, որ թուրքական զինված ուժերը կարող են մի օր անսպասելի հայտնվել սիրիական Մանբիջում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Մի գիշեր շատ անսպասելի կարող ենք հայտնվել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը հայտնել է նաև, որ Մանբիջի հետ կապված ծրագիրն արդեն քննարկված և հստակեցված է, և իրենք մոտ ապագայում կարող են գործողությունների անցնել:
Նախորդ շաբաթ Թուրքական ԶՈՒ-ն առաջին անգամ գնդակոծել է սիրիական Մանբիջում գտնվող քրդական դիրքերը: