Բաժիններ՝

Թուրք հաքերները կիբեռ հարձակում են գործել 700 կայքի վրա

Թուրք հաքերները Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 95-րդ տարելիցի կապակցությամբ կիբեռ հարձակում են գործել Թուրքիայի դեմ թշնամաբար տրամադրված 700 կայքի վրա:

Թուրքիայի սիրահար հաքերների խումբը իրեն կոչել է «Turkz»: Գրոհել են ԱՄՆ-ին պատկանող հարյուրավոր կայքեր, քանի որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել:

«Turkz»  հաքերների խումբը թիրախավորել է նաև այն կայքերին, որոնք  Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) օգտին քարոզչություն են իրականացնում, ինչպես նաև անդրադառնում հայկական հարցին:

«Turkz» խումբը կիբեռ հարձակում է գործել ՔԲԿ-ին հարող լրատվական կայքերի վրա և ոչնչացրել  մի շարք օգտատերերի հաշիվներ:

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031