«Ցանկացած երկրի դեպքում ռազմական բնույթի մասնակցությունը Սիրիայում կլինի սխալ, քանի որ այնտեղ արդեն 7-8 հակամարտող կողմ կա»,-ասաց նա:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաներման փաստաթուղթ է ստորագրել, որը վերաբերել է 57 դատապարտյալների:
Կոստանդնուպոլիսի մեր աղբյուրնեռրից տեղեկանում ենք, որ վաղը, հոկտեմբերի 26-ին Պոլսո պատրիարքության ընդհանուր փոխանորդ նշանակված Արամ արք. Աթեշյանը, հնարավորինս թաքուն, մեկնելու է Սբ. Էջմիածին։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ամփոփել է նախընտրական արշավի արդյունքները երկրում եւ ակտիվության կոչ է արել բնակչությանը նախագահական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 28-ին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ S-400 տեսակի հակաօդային պաշտպանության «երկիր-երկինք» ռուսական հրթիռների տեղակայումը կմեկնարկի 2019 թվականի հոկտեմբերին: Նախարարին վկայակոչել է Hurriyet պարբերականը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը:
Թուրքիայի մեջլիսում քաշքշուկ է տեղի ունեցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) և աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» պատգամավորների միջև:
Ստամբուլ նահանգի Էսենյուրթ շրջանի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով հրշեջ ծառայության աշխատակիցներ։ Թե որն է եղել հրդեհի պատճառը, առայժմ անհայտ է։
«ԱՄՆ-ը ցանկանում է է՛լ ավելի ամուր ներքաշվել ԼՂ հակամարտության կառավարման կառուցվածք, և Երևանից հեռացող դեսպանը, փաստորեն, հերթական անգամ դա հասկացրեց՝ հայտարարելով Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման մասին, որ Երևանը չի ցանկանում փոխանցել տարածքների մի մասն Ադրբեջանին»:
«US News»-ը կազմել է այն 80 երկրների ցանկը, ուր կարող են այցելել արկածային զբոսաշրջության սիրահարները։
Հասան Ռուհանիի նախագահության առաջին շրջանում ԻԻՀ նոր իշխանությունները, երկրորդական պլան մղելով երկու երկրների միջև առկա խնդիրները, վերանայեցին Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը՝ շեշտը դնելով տնտեսական կապերի խորացման վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Հասան Ռուհանին նախընտրական քարոզչության ընթացքում, գնահատելով Ադրբեջանից սպասվող վտանգները, հայտարարել էր, որ Ադրբեջանն Իրանի համար վերածվել է անվտանգության սպառնալիքի:
Ոչ մի շաբաթ չի անցնում առանց ևս մեկ խոշոր սկանդալի բացահայտման Ադրբեջանում կամ Թուրքիայում: Վերջին նման սկանդալը բացահայտվել է Ստոկհոլմի Ազատության կենտրոնի հոդվածում, թուրք վտարանդի գրող Աբդուլլահ Բոզքուրտի գրած՝ «Յուտա նահանգի գործը ավելի շատ կեղտ է բացահայտում Թուրքիայի Էրդողանի վրա» վերնագրով:
Հորդանանում գործող «Իսլամական ռազմավարական հետազոտությունների թագավորական կենտրոնը» հրապարակել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մուսուլմանների ցանկը։ Առանձին գրքով լույս տեսած ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայում պարարտանյութերի, դիզելի և էլեկտրականության թանկացման, ինչպես նաև պետության կողմից բավարար աջակցության բացակայության պատճառով գյուղատնտեսությունը հետընթաց է ապրում:
Ըստ նրա՝ նույնիսկ ադրբեջանցիներն են պնդում, որ այդ ուղղաթիռները ռազմականացվել են և անցել բանակի տրամադրության տակ՝ որպես ռազմական նպատակներով օգտագործվող ուղղաթիռներ։
Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի կգործուղվեն Հայաստանի Հանրապետության դիտորդներ:
Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից:
Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը չ1ր կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների աջակցության:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հաջորդ շաբաթ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը հաստատվել է, և այս օպերատիվ կապն ուղղված է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդմանն ու ձևավորմանը: Այս մասին լրագրողների ետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հորդորել է տատանվող ընտրողներին հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրություններում քվեարկել նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին։
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ստահոդ է համարել իսրայելական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն Մոսկվան օգնում է Թեհրանին՝ պատժամիջոցների պայմաններում վաճառելու իր նավթի մի մասը։
Թբիլիսիի քաղաքապետարանը 2020 թվականից մայրաքաղաք կբերի միանգամայն նոր ստանդարտի մինչեւ 200 18-մետրանոց էլեկտրաավտոբուս:
«Պատահական չէր, որ այս այցին ընդառաջ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսեց կարգավորման մասին: Վստահաբար կարգավորման հնարավորությունների հարցը Հայաստանում և տարածաշրջանում կքննարկվի, թե ինչ է խոչընդոտում կարգավորմանը, կարծում եմ` հստակ խոսակցություն կարող է լինել»:
ՄԱԿ-ի կողմից կազմված մի զեկույցի համաձայն՝ աշխարհի 185 երկրում շուրջ 2մլն 851․889 թուրք փախստական է բնակվում։ Զեկույցում չներառված մյուս երկրների ցուցանիշների հետ միասին ամբողջ աշխարհով թուրք փախստականների թիվը կազմում է 3 մլն 108․971։
Հոկտեմբերի 14-16-ին ԱՄՆ-ում անցկացված հարցումների համաձայն՝ այս երկրի բնակիչների միայն 5 տոկոսն է Թուրքիային ընկալում որպես դաշնակից երկիր։
Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկել է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։
Տարածաշրջանում Ռուսաստանին հակամարտություններ պետք չեն, առկա հակամարտություններն էլ պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով։
Նավթի համաշխարհային շուկան անկայուն կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կգործեն Վաշինգտոնի պատժամիջոցները Թեհրանի դեմ:
դրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ «Ռիա Նովոստի»-ի լրագրողի հարցին: